Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Դպրոցների փակո՞ւմ, թե՞ կրթության հասանելիություն

«Իրենք դա համարում են կրթության հասանելիություն, մենք դա գնահատում ենք՝ դպրոցների փակում»,- այսպես է ԿԳՄՍ-ի կողմից իրականացվող քայլերը մեկնաբանում աշխարհագրագետ Արմեն Ներսիսյանը, ով «Ազգային կրթության խորհրդի» անդամ է։ Ներսիսյանի պնդմամբ՝ խնդիրն ունի տարբեր ոլորտներում արտահայտվող շատ լուրջ հետևանքներ՝ ժողովրդագրական, տարաբնակեցման, սոցիալ-տնտեսական, անվտանգային և այլն,- թվարկում է նա։

Անդրադառնալով նախարարության կողմից հրապարակած տեքստին՝ խորհրդի անդամը նշեց․ «Մեզ համար խիստ ցավալի է, որ ԿԳՄՍ-ում իրականությունը բառախաղերից չեն տարբերում։ Իսկ եթե տարբերում են ու շարունակում են, սա նշանակում է, որ իրենք հասարակությանը մոլորեցնում են»։ Իսկ իրականում, ըստ Ներսիսյանի, խոսքը վերաբերում է դպրոցներում հանրակրթության բովանդակության դադարեցմանը։

Ներսիսյանի խոսքով՝ սկզբում իրենք էլ ամբողջովին չեն պատկերացրել խնդրի մասշտաբայնությունն ու խորությունը։ Ըստ նրա՝ «երբ Ազգային կրթության խորհրդին առանձին ուսուցիչներ, ծնողներ դիմում էին, որ խնդիր կա, մենք մտածում էինք, որ սովորական խնդիր է, մեկ-երկու էջով հետազոտություն կանենք՝ կավարտենք»։ Բայց արդյունքում խորհրդի կազմի կողմից արված հետազոտությունը տևել է ավելի քան չորս ամիս, «որովհետև մասշտաբայնությունը հետո ենք հասկացել և պատկերացրել, թե ինչի մասին է։ Հիմա մոտ 50 էջանոց գիտական հետազոտություն ունենք զեկույցի համար»,- նշեց Ներսիսյանը։

Ըստ խորհրդի՝ խնդիրը հետևյալն է․ համայնքներում դպրոցները, բացի կրթական գործառույթ իրականացնելուց, նաև իրականացնում են սոցիալական, տնտեսական, կառավարման, քաղաքական, անվտանգային գործառույթներ։ Ուստի դպրոցների օպտիմալացման հետևանքով և շատ սահմանամերձ համայնքներում հանրակրթական դպրոցներ չլինելու պարագայում դա կնպաստի գյուղերից մարդկանց տեղափոխվելուն այլ, մոտակա խոշոր բնակավայրեր կամ Երևան։ Արդյունքում կունենանք դատարկված գյուղեր։ «Որոշում կայացնել և այդպիսի մասշտաբայնություն հաղորդել՝ միմիայն աշակերտի կրթության հնարավոր որակի բարձրացման համար, սա անթույլատրելի է»,- կարծում է Արմեն Ներսիսյանը։ Այսպիսով, այս ամենի արդյունքում առանց այն էլ գերբնակեցված և կենտրոնացված Երևանը դառնում է էլ ավելի բնակեցված, իսկ մարզերը՝ դատարկված։

Այլ խնդիր է նաև այն, որ աշակերտների օրվա ռեժիմն է խախտվելու, և աշակերտներին տեղափոխելու հարցում խնդիրներ ու բարդություններ են առաջանալու։ «Անհասկանալի է, թե յոթ դպրոցից՝ օրինակ, Ամասիայի տարածաշրջանից յոթ դպրոցից, ինչպես են տեղափոխելու մեկ դպրոց և բոլորին հավասար, հասանելի պայմաններ դարձնելու»,- նշում է Ներսիսյանը։

Արմեն Ներսիսյանը համոզված է, որ «դպրոցը համայնքաստեղծ նշանակություն ունի»։ Իսկ մեր իրականությունում սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության պայմաններում դպրոցները նաև կատարում են տեղի բնակչության մնալու սոցիալական մոտիվացիայի դեր։ «Այս գյուղերում չկա տնտեսության դիվերսիֆիկացիա, միակ հնարավորությունը դպրոցն է մնացել»,- ընդգծում է Ներսիսյանը։

Հիմնական մտավախությունն այն է, որ դպրոցների չգործելը կհանգեցնի երիտասարդ ընտանիքների արտագաղթի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի «ցանկացած տնտեսական էֆեկտիվության կորստի», ինչը կստիպի միջին տարիքի մարդկանց նույնպես հեռանալ՝ հեռանկար չունենալու պատճառով։ «Սա գյուղերի մահվան սցենար է»,- զգուշացնում է «Ազգային կրթության խորհրդի» անդամը։

«Մեր նպատակը այս որոշման չեղարկումն է»,- ընդգծում է Արմեն Ներսիսյանը։ Այնուհետև, ըստ նրա, որոշման չեղարկումից հետո ԿԳՄՍՆ-ն կառավարության հետ համատեղ պետք է ներկայացնի գյուղերի զարգացման համապարփակ ծրագիր, որը կվերաբերի ոչ միայն կրթության որակին, այլև փոխկապակցված կլինի մյուս ոլորտների զարգացման հետ։

Ներսիսյանը հատկապես կարևորեց կառավարության կողմից գյուղերի զարգացման մոդել առաջարկելու հեռանկարը։ Հակառակ դեպքում, ըստ Ներսիսյանի, «մեր ֆիզիկական անվտանգության խոցելիությունն է բարձրանում, ժողովրդագրական ճնշումն է ավելանալու, և սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացում ենք ունենալու»։

Ըստ նրա՝ հնարավոր է հասնել նրան, որ դպրոցները օպտիմալացնելու նպատակով գյուղերում հանրակրթական դպրոցները չտեղափոխեն այլ բնակավայրեր, այլ շարունակեն իրենց գործունեությունը գյուղերում։

«Առավել ևս, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության հասանելիության այլընտրանքային տարբերակներ են առաջարկում», ինչը հնարավորություն է տալիս խնդիրը լուծելու։

Բացի դա, պետք է ավելի նպատակային և թիրախային ներդրումներ կատարել համայնքներում․ «Եթե մենք դիտարկում ենք այսօր իշխանության կողմից իրականացվող ծախսերը և համեմատում այդ գյուղերի դպրոցների պահպանման ծախսերի հետ, մենք սարսափելի պատկեր ենք ստանում։ Այսինքն՝ մեկանգամյա պարգևավճարների չափը կարող է դպրոցների կեսի տարեկան բյուջեներ արժենալ»,- իր դժգոհությունն է արտահայտում Ներսիսյանը։

Ըստ Ներսիսյանի՝ իրենք պատրաստ են նախարարության հետ քննարկել խնդիրները և գտնել լուծումներ․ «Պատրաստ ենք ցանկացած քննարկման, բանավեճի, առաջարկի, խելամիտ որոշման։ Բայց հիմա պետք է, գոնե այս պահին, այս գործընթացը չեղարկվի»,- պնդում է նա։

Իսկ ԿԳՄՍ-ից Top-News.am-ի հարցմանը պատասխանել են, որ «229 դպրոցներում 2026 թվականի սեպտեմբերին հանրակրթական գործընթացի դադարեցում նախատեսված չէ, և բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է բնականոն հունով»։

Թե որքանով է նախարարության այս հավաստիացումը իրականությանը համապատասխան, և արդյո՞ք «Ազգային կրթության խորհրդի» կողմից բարձրացվող մտահոգությունները տեղին են, ցույց կտա իրադարձությունների ընթացքը։ Ի վերջո, սեպտեմբերի 1-ը գալու է․․․։

Top-News.am