Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ փետրվարի 25-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը:

Առաջնախաղին ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը և պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ Սիմոն Աբգարյանը։

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման բեմադրությունը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում մշակութային կյանքի իրադարձություններից է: Նախագծի իրականացման հիմքերը դրվել են դեռևս երկու տարի առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Ֆրանսիա կատարած այցի և Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստան այցելության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:

«Համագործակցությունը միտված էր Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապերի խորացմանն ու ամրապնդմանը, համատեղ նախագծերի զարգացմանն ու հանրահռչակմանը: Առաջին քայլը եղավ Սիմոն Աբգարյանի ստեղծագործական խմբի այցելությունը Հայաստան, որի ընթացքում նա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրեց իր հեղինակած և բեմադրած «Էլեկտրան՝ գետնախորշերից» պիեսը: Հունական ողբերգության մոտիվներով գրված այս պիեսն արժանացել է «Մոլիերի» երեք մրցանակի՝ «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում: Հիմա մեզ սպասում է Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի հետ համագործակցությամբ: Ուրախ եմ մեր դերասանների համար՝ Սիմոն Աբգարյանի հետ աշխատելու հնարավորության համար: Այս համագործակցությունը կնպաստի մշակութային երկխոսության խորացմանը և արվեստագետների միջև ստեղծագործական կապերի ամրապնդմանը»,- նշել է նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և շնորհակալություն հայտնել կողմերին մշակութային կարևոր համագործակցության և հրաշալի ներկայացման համար:

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի նշմամբ՝ Սիմոն Աբգարյանի հետ հանդիպումը երկար սպասված էր: Առաջին անգամ Սիմոն Աբգարյանին հանդիպել է 2021 թվականին, երբ Մոսկվայում մասնակցում էին Ա․ Պ․ Չեխովի անվան թատերական փառատոնին, սակայն մեծ արվեստագետի հետ ծանոթությունը կայացել է ավել ուշ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի մասնակցությամբ. այդ հանդիպմամբ՝ հիմք է դրվել ստեղծագործական համագործակցության. «Սկսվեց երազանքի ճանապարհը, համատեղ աշխատանքը: Ինձ համար իրականում ամենամեծ իրադարձությունն այն է, որ Սիմոն Աբգարյան դրամատուրգը Հայաստանում բեմադրություն է արել: Պիեսը թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, կազմվել է նաև Սիմոն Աբգարյանի պիեսների գիրքը: Կցանկանայի նաև հետագայում ինքս բեմադրել նրա պիեսներից»,- նշել է Նարինե Գրիգորյանը և պատմել նաև Սիմոն Աբգարյանի հետ աշխատանքի մասին։

Պիեսի Հեղինակ Սիմոն Աբգարյանն անդրադարձել է հայաստանյան թատրոների հետ իր համագործակցությանն ու առաջիկա ծրագրերին։

Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսականի» կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, որը քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, հավատարիմ է իր ընտանիքին, սեփական արմատներին։ Ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը։ Պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ՝ Սիմոն Աբգարյան /Ֆրանսիա/, երաժշտական ձևավորում՝ Տատյանա Բուրել /Ռուսաստան/, երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի, զգեստները՝ Թամարա Բարոյանի, լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան, գրիմ՝ Անուշ Բարոյան։