Ռուսաստանի թիվ 1 «օրենքով գող» դառնալուն հավակնող ադրբեջանցու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Այս տարվա նոյեմբերի վերջին Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել Վրաստանում ծնված, ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի նկատմամբ, որը հանցավոր աշխարհում առավել հայտնի է Գուլի մականունով:
Ինչպես գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Прайм Крайм» գործակալությանը, նրան մեղադրում են 2015 թվականին Քամալ Գուլուևի առևանգման կազմակերպման համար, որին գտնելու համար սահմանված է եղել 10 մլն եվրո պարգևավճար:
Նշվում է, որ առևանգումից հետո Գուլուևին հաջողվել է փախչել, նրա հետ միասին փախուստի է դիմել նաև առևանգման մասնակիցներից Մաքսուդ Ղուրբանովը։ Ավելի ուշ նա ցուցմունք է տվել Գուլիի դեմ: Հենց այդ տեղեկությունները հիմք դարձան հետագայում ադրբեջանցի քրեական հեղինակության դեմ առաջադրված մեղադրանքի համար:
Հատկանշական է, որ Սալիֆովը Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) ձերբակալությունից հետո համարվում է ռուսաստանյան թիվ 1 «օրենքով գողը» դառնալու ամենահավանական թեկնածուն: Նշենք, որ Շաքրոն ռուսաստանյան հանցավոր աշխարհի առաջնորդությունը ձեռք էր բերել Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մահից հետո:
Լրատվամիջոցները նկատում են, որ լինելով ծնունդով Վրաստանից, ազգությամբ ադրբեջանցի ու մահմեդական՝ Գուլին կարող է կարգուկանոն հաստատել ռուսաստանյան շուկաներում, ազդել հյուսիսկովկասցի իսլամիստ ծայրահեղականների, ինչպես նաև Միջին Ասիայից էթնիկ խմբավորումների պարագլուխների վրա:
Վարկածներից մեկի համաձայն՝ հետախուզում հայտարարելով Գուլիի դեմ՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է Գուլիին պայմանավորվել համագործակցության շուրջ՝ նկատի ունենալով նրա հավակնությունները:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ