Ռուսաստանում օդանավն ընկել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Նենեցական ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում Ան-2 օդանավ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, կան վիրավորներ:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, այժմ համապատասխան մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները:
Մինչդեռ lenta.ru-ն հավելում է, որ համացանցում հայտնվել է թեթևշարժիչային օդանավի կործանման տեսանյութը: Կադրերը հրապարակել է Hue Telegram-ալիքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ օդանավի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:
Օդանավում գտնվել է 10-ից ավելի մարդ՝ այդ թվում նաև ՌԴ ներքին գործերի նախարարության Նենեցական ինքնավար շրջանի վարչության աշխատակիցներն ու շրջանի Բնական ռեսուրսների, էկոլոգիայի ու ագրոարդյունաբերական վարչության ղեկավարը:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է