Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի՝ BAFTA 2026 մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը դարձավ Փոլ Թոմաս Անդերսոնի «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը։ Այն արժանացավ 6 մրցանակի՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերը։
Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ ֆիլմը նաև պարգևատրվեց «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում, իսկ Շոն Փեննը ճանաչվեց «Լավագույն երկրորդ պլանի դերասան»։
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Պավել Տալանկինի և Դեյվիդ Բորենշտեյնի «Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը։
Անդերսոնի աշխատանքն արդեն ճանաչվել է նաև «Ոսկե գլոբուս»-ում և առաջադրված է «Օսկար»-ի, որը կկայանա մարտի 15-ին։
Մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են նաև այլ հաղթողներ․ Վունմի Մոսակուն ստացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը «Մեղավորները» ֆիլմի համար։
Տեխնիկական անվանակարգերում «Ֆրանկենշտեյնը» արժանացել է «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» և «Լավագույն արտադրական դիզայն» մրցանակներին, իսկ «Ավատար․ կրակ և մոխիրը»՝ «Լավագույն հատուկ վիզուալ էֆեկտներ» մրցանակին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է