Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։

Տոնը հրաշալի առիթ է հայ և օտար հեղինակների ստեղծագործություններին ծանոթանալու, գրողների հետ հանդիպելու, շնորհանդեսների մասնակցելու  և զեղչերով գրքեր ձեռք բերելու համար: Գրքի տոնին միացել են գրադարանները, թանգարանները, հրատարակչություններն ու այլ կազմակերպություններ, որոնք ներկայանալու են հետաքրքիր նախաձեռնություններով: «Արմենպրես»-ն ընթերցողներին է ներկայացնում այդ միջոցառումներից մի քանիսը:

Հովհաննես Թումանյանի թանգարանը բանաստեղծի ծննդյան 157-ամյակի և Գիրք նվիրելու օրվա առթիվ կանցկացնի «Գիրքը` հեքիաթասաց» միջոցառումը, որը կվարի Ալինա Ավետիսյանը, այցելուներին կներկայացվի Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի թվայնացված գրքերի կայքէջը, կանցկացվի «Կյանքը` գրքերեն. գիրքը և ընթերցանությունը Ռուբեն Եսայանի հայացքով» միջոցառումը, ընթերցողներին կներկայացվի 1852 թվականին հրատարակված Սայաթ-Նովայի «Երգեր» գիրքը՝  քամանչայի նվագակցությամբ։

Կինոյի տանը տեղի կունենա «Հովհաննես Թումանյանը և հայկական կինոն» միջոցառումը՝ նախատեսված 6-12-րդ դասարանների աշակերտների համար։

Նախատեսվում է «Հովհաննես Թումանյանը և հայկական կինոն թեմայով» զրույց,  «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտֆիլմի դիտում (նկարահանված 1938 թվականին, հայկական մուլտիպլիկացիայի հիմնադիր Լև Ատամանովի կողմից), Հենրիկ Մալյանի՝ «Թումանյանի հեքիաթները» ֆիլմի դիտում («Հայֆիլմ» կինոստուդիան 1982 թվականին նկարահանեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների՝ Հենրիկ Մալյանի բեմականացումը, Թումանյանի ծննդավայրում՝ Լոռիում։ Նկարահանված են «Կացին ախպեր», «Տերն ու ծառան», «Կիկոսի մահը», «Նեսոյի քարաբաղնիսը», «Բարեկենդանը», «Խելոքն ու հիմարը», «Սուտլիկ որսկանը», «Անխելք մարդը», «Մի կաթիլ մեղրը» հեքիաթները։ Սա բեմականացումից տարբերվող ֆիլմ է՝ նկարահանված բնության գրկում և կինոյի լեզվով)։  Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ։

Հայաստանի ազգային գրադարանն էլ երրորդ տարին անընդմեջ, ինչպես նաև մի շարք մարզային և համայնքային գրադարաններ, ՀՀ նախագահի անունից Գիրք նվիրելու օրը գրքային նվիրատվություններ են ստանում։ Նախաձեռնության շրջանակում այս տարի ազգային գրադարանը, 16 համայնքային և 3 դպրոցական գրադարան կհամալրվեն նոր հրատարակված և պահանջարկ ունեցող գրականությամբ՝ նպաստելով գրադարանային հավաքածուների ու ընթերցողական հետաքրքրության խթանմանը։

Ամբողջ օրվա ընթացքում գրադարանի թամանյանական մասնաշենքի նախամուտքում ընթերցողները հնարավորություն կունենան իրենց համար նվեր գիրք ընտրել։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը փետրվարի 19-ին կազմակերպում է բազմաբովանդակ միջոցառումներ «ԳԱԹ գրադարանի ոճային գրքերը» խորագրով։ Օրվա շրջանակում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում, որը կներկայացնի թանգարանի գրադարանի ուշագրավ նմուշները՝ շեշտադրելով ոչ միայն գրքի բովանդակությունը, այլև դրա գեղարվեստական ձևավորումը։ Ցուցադրությունը նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես է գիրքը դառնում արվեստի առարկա՝ կազմի, տպագրության և ձևավորման միջոցով։ Կանցկացվի կրթական ծրագիր՝ նվիրված գրքի կազմի ձևավորմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու գրքի կազմարարության «մարմարյա» կոչվող ավանդական տեխնոլոգիային՝ բացահայտելով ձեռագործ ձևավորման գաղտնիքները։ Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է երիտասարդների համար, քանի որ այն համադրում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը՝ գիրքը ներկայացնելով որպես կենդանի մշակութային արժեք։

Փետրվարի 19-ին թանգարան-գրադարան համագործակցության շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա գրողի ծննդյան 150-ամյակի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով տուն-թանգարանի կողմից հրատարակված «Ավետիք Իսահակյան» անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքում ներկայացված են տուն-թանգարանում պահվող լուսանկարներ, վավերագրեր, արխիվային նյութեր և համառոտ տեքստային մեկնաբանություններ՝ հայերեն և անգլերեն: Գրքում ներառված են նաև բացառիկ լուսանկարներ, անձնական իրերի նկարներ և փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են հանրայնացվում։ Դրանք արժեքավոր վավերագրեր են, որոնք լուսաբանում են տվյալ պատմական ժամանակաշրջանը և մեծ ներդրում ունեն իսահակյանագիտության ասպարեզում։

Գրքի տոնը շուքով նշվում է նաև Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ ԳԱԹ մասնաճյուղ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Այնտեղ տեղի կունենա «Թումանյանական գրքի տոն Դսեղում» խորագրով միջոցառում, որի ընթացքում կներկայացվի Թումանյանի տարբեր տարիներին հրատարակված հեքիաթների գրքերի ցուցահանդես։

Նույն օրը Դսեղում՝ բանաստեղծի արձանի մոտ կանցկացվի «Ծնունդդ շնորհավոր, Ամենայն հայոց բանաստեղծ» խորագրով ցերեկույթը։ Միջոցառման շրջանակում Դսեղի դպրոցականները կներկայացնեն «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության բեմական տարբերակը։

Գորիսում գործող ԳԱԹ մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանը նույնպես միացել է գրքի տոնին։ Կանցկացվի նաև «Նվիրում ենք գիրք» խորագրով գրական-երաժշտական հանդիսություն՝ նվիրված գիրք նվիրելու օրվան։  Նախատեսված է նաև «Թումանյանն ու Հայը» խորագրով գրական ցերեկույթ՝ Գորիսի դպրոցականների մասնակցությամբ։

Աշտարակում գործող ԳԱԹ մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կանցկացվի «Գիրք նվիրելու օրը» խորագրով միջոցառում։ Օրվա շրջանակում կբացվի «Թումանյան-Պռոշյան» խորագրով ցուցահանդես, որը կներկայացնի երկու մեծ գրողների ստեղծագործական առնչությունները և գաղափարական ընդհանրությունները։ Կկազմակերպվի նաև ընթերցանության մրցույթ, որը խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը և զարգացնում նրանց խոսքի ու վերլուծական կարողությունները։

Տոնի առթիվ Հայաստանի գրողների միությունում գրական մրցանակաբաշխություն տեղի կունենա։

«Բուկինիստ», «Զանգակ», «Դարան» և մի շարք այլ գրախանութներից էլ հնարավոր կլինի զեղչերով գնել նախընտրած գրքերը։

Շուրջ քսան տարի է Հայաստանի գրողների միությունը Թումանյանի ծննդյան օրը հայտարարել է գիրք նվիրելու օր։

Գիրք նվիրելու տոնն արմատավորվել է Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: