Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Այսօր Թումանյանի ծննդյան օրը միջոցառումներ են տեղի ունենում Թբիլիսիում, որտեղ կյանքի մեծ մասը՝ շուրջ 4 տասնամյակ է անցկացրել մեծ բանաստեղծը։ Հանդիպումներ, թեյախմություն Թումանյանի թբիլիսյան տանը, ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող բանաստեղծի գերեզմանին, գիրք նվիրելու արարողություն և  թումանյանական հեքիաթների ներկայացում։

Թումանյանը, որ վաղ պատանեկան հասակից մինչ կյանքի վերջին օրերը ապրեց և ստեղծագործեց Թիֆլիսում, մինչև ուղն ու ծուծը դարձել էր թիֆլիսցի․ Թումանյանի թիֆլիսյան տներից մեկում այսօր գործող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Մազմանյանի խոսքով, գալով Թիֆլիս՝ Թումանյանն ամբողջովին ընդունել էր այն կենցաղը, դեմքը և տեսքը, ինչ հարյուր տարի առաջ հարիր էր Թիֆլիս քաղաքին․ դա է պատճառը, որ Թումանյանն ու Թիֆլիսն ուղղակի անքակտելի են․  

«Դա խոսում է այն մասին, որ ինքը որպես մեծ մարդասեր, կարողացավ իր շուրջը հավաքել հայ, վրաց և ռուս մտավորականությանը՝ վայելելով նրանց սերն ու հարգանքը։ Եվ այսօր՝ 100 տարի անց, հայ և վրաց մտավորականության ներկայությամբ կրկնում ենք այդ ուղին՝ կարևորելով թումանյանական գաղափարները, մարդասիրությունը, հայ-վրացական բարեկամությունը»։ 

Թումանյանը 14 տարեկանում տեղափոխվեց Թիֆլիս՝ շուրջ 4 տասնամյակ անցկացրեց այստեղ՝ իր կյանքն ու ստեղծագործական գործունեությունը կապելով այս քաղաքի հետ։ Այն ժամանակվա՝ 19-րդ դարի բազմազան ու բազմերանգ Թիֆլիսին, պարզվում է միայն Լոռվա գույնն էր պակասում:

«Այդ Լոռվա գույնը եկավ լրացնելու հենց Թումանյանը՝ իր հետ բերելով իր բնաշխարհի գույներն ու նկարագիրը»,- «Ռադիոլուր»-ին ասում է վիրահայ վավերագիր, Թբիլիսիի տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանը։ «Մենք հիմա ապրելով Թիֆլիսում՝ Վրաստանում, կամ առհասարակ այլ երկրում, պետք է կարողանանք կամրջել մեր կապերը տվյալ երկրի հետ՝ այդ կամուրջը հասցնելով հայրենիք ու հայրենիի պահպանմանը։ Ամեն օր պետք է Թումանյանով ապրել, Թումանյանի աշխարհ մտնել՝ հասկանալու ինչ է բարությունը, հայրենասիրությունն ու առհասարակ մարդ լինելը»։

Հենց սրանով է զբաղված Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների թատրոնը, որը ստեղծվեց ուղիղ ութ առաջ՝ Թումանյանի ծննդյան օրը՝  Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանում․ «Թատրոնի հիմնական խնդիրը լեզուն պահպանելն է և չձուլվելը։ Եվ այսօր, երբ գնալով փակվում են հայկական դպրոցները, մենք հայ երեխային բերում ենք թատրոն, թումանյանական տիկնիկների միջոցով փոխանցում ենք նրա պատգամը՝ հայ մնալ, չմոռանալ ինքնությունը»:

Թումանյանի Վերանտան հանդիպումներում հետաքրքիր կենացներ էին հնչեցնում հայ մեծերը։ Մեկում Թումանյանն ասում է, թե տարիներ առաջ հայտնի երևույթներից էր Խրիմյան Հայրիկն ու իր «Շունն ու կատուն», իսկ հիմա՝ «Անդրանիկ Զորավարն է ու իմ Շունն ու կատուն»։ Անդրանիկը միջամտելով, ասում է՝ «կանցնեն տարիներ, չեն լինի Թումանյանն ու Անդրանիկը, սակայն քո «Շունն ու կատուն» անմահ են»։

radiolur