Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Գաբրիել Սունդուկյանին նվիրված պատկերագիրքը նոր տեսանկյունից կներկայացնի մեծ դրամատուրգին

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հրատարակչությամբ տպագրված «Գաբրիել Սունդուկյան-200» պատկերագիրքը բազմաթիվ վավերագրերի միջոցով նորովի կբացահայտի Սունդուկյանի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին՝ թանգարանում պահվող գրողի բացառիկ հարուստ ֆոնդի հիման վրա։

Սունդուկյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 18-ին, ընթերցողներին է ներկայացնում հեղինակի գրական և թատերական ժառանգությունը:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատկերագրքի կազմող և տեքստի հեղինակ Նաիրա Շահվալադյանը հիշեցրեց, որ Սունդուկյանի մասին քսանից ավելի ուսումնասիրություններ կան, ԳԱԹ-ի ֆոնդերի հիման վրա նաև ակադեմիական հրատարակություն է լույս տեսել, և թվում է, թե ամեն ինչ ասված է, բայց պատկերագիրքը լի է նորություններով։

Նախորդ տարի Սունդուկյանի 200-ամյակն էր, «Պեպո» պիեսի 150-ամյակն ու համանուն ֆիլմի 90-ամյակը, և թանգարանը որոշել է պատկերագրքով անդրադառնալ դրամատուրգի կյանքին ու գործունեությանը։ «Մեր ֆոնդում 10 հազարից ավելի նյութ կա։ Պատկերագրքի համար ընտրվել են այնպիսի փաստաթղթեր, նյութեր, որոնք շրջադարձային են եղել Սունդուկյանի կյանքում։ Քչերին է հայտնի, որ դրամատուրգ լինելուց բացի նա նաև ճարտարապետական նախագծեր է իրականացրել։ 1853-ից 1858 թվականներին նա աքսորված է եղել Դերբենդ, որտեղ չի եղել մշակութային կյանք՝ թատրոններ և այլն, այնինչ Պետերբուրգում սովորելիս Սունդուկյանը հաճախ է այցելել Ալեքսանդրինյան թատրոն, այդ բացը լրացնելու համար Դերբենդում Սունդուկյանը սկսել է եկեղեցիներ, փողոցներ, տներ նախագծել, որոնք կառուցվել են։ Դերբենդի եկեղեցին մինչ օրս կանգուն է և ծառայում է որպես Ժամանակակից արվեստի թանգարան։ Նա այդ շրջանում նաև աշտարակային ժամացույց է նախագծել, որը նույնպես բացառիկ երևույթ է եղել այդ ժամանակվա համար, քանի որ քառորդ ժամերին չորս զանգակ է խփվել  և այլն։ Ֆոնդերում պահպանված այդ նախագծերի լուսանկարները ևս տեղ են գտել պատկերագրքում»,-պատմեց Շահվալադյանը։

Պատկերագրքում տեղ են գտել նաև Սունդուկյանի՝ Ալեքսանդր Երկրորդ, Նիկոլայ ցարերից ստացած շնորհակալագրերը,  ատեստատները և այլ փաստաթղթեր։ Շատ հարուստ է նրա նամակների ֆոնդը։ Սունդուկյանն այնպիսի նշանավոր մարդկանց  հետ է նամակագրություն պահել, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյումա որդին, Ալեքսանդր Օստրովսկին և այլք։  Ուշադրության են արժանի նաև Սունդուկյանի և մոր նամակները, որոնք 200-ից ավելի են։ Նամակներում նկատվում է մոր և որդու հոգևոր կապը։

Նաիրա Շահվալադյանը պատկերագրքի վրա աշխատել է շուրջ մեկ տարի։ Խոստովանեց՝ լինելով թանգարանի երկարատև աշխատակից՝ բավականին դժվարությամբ է  10 հազար  միավորից ընտրել ամենակարևորներն ու զետեղել գրքում։ «Մեծ հաճույք ու բավականություն եմ ստացել այս աշխատանքից։ Սունդուկյանը եվրոպական մակարդակի մտավորական է։ Նրան ուսումնասիրելով հարստանում ես, մեջքդ ավելի ուղիղ և ամուր է դառնում, առավել ես գնահատում քո ակունքներն ու արմատները»,-շեշտեց Շահվալադյանը։

Գրականության և արվեստի թանգարանն իր ֆոնդերը հանրահռչակելու նպատակով կշարունակի պատկերագրքերի հրատարակումը, որոնցից յուրաքանչյուրն առավել մանրամասն կանդրադառնա թե՛ անհատների, թե՛ նմուշների և իրադարձությունների։

Սունդուկյանին նվիրված պատկերագրքի շնորհանդեսին թանգարանում բացվեց նաև գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր,  ՀԽՍՀ  գիտությունների վաստակավոր գործիչ  Երվանդ Շահազիզին նվիրված ցուցադրությունը, որում հնարավոր է գտնել Գևորգ Բաշինջաղյանի վրձնին պատկանող Շահազիզի տպավորիչ կտավը, լուսանկարներ, գրքեր և մի շարք հետաքրքիր հրատարակություններ։