«Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթ
Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով ազգային ինքնության և մշակույթի պահպանումը, հանրակրթական դպրոցների աշակերտների համար անցկացնում է ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթ:
Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվի ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ՝ ազգային մշակույթի ներկայացման նպատակով: Խրախուսվում են ազգային նվագարանների օգտագործումը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող բեմականացումները: Դպրոցները պետք է տեսանյութերը հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #երգենքուպարենքմայրենիով նշիչը և նշելով ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը:
Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2026 թ. փետրվարի 20-ը՝ ժամը 18:00-ն, [email protected] էլ.փոստին` նշելով ուսումնական հաստատության ամբողջական անվանումը և կոնտակտային հեռախոսահամար: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մրցութային հանձնաժողովը՝ հաշվի առնելով ստեղծագործ և նորարարական մոտեցումները, տեսանյութերի տեխնիկական նվազագույն չափանիշները (կադրի և ձայնի որակը, հստակությունը և այլն): Հաղթող կհամարվեն առավելագույն միավորներ հավաքած 10 տեսանյութերը: Դրանք կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում, իսկ դպրոցները կխրախուսվեն ԿԳՄՍ նախարարության կողմից:
Միջոցառումն իրականացվում է Լեզվի կոմիտեի հետ համագործակցությամբ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում