Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելք

Երուսաղեմի հայությունը հույս ունի, որ քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքի հարցը հաջող ելք կունենա։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունն ու միաբանությունը հայ համայնքի հետ ակտիվորեն աշխատում են՝ պահպանելու եկեղեցապատկան հողը։

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող եկեղեցապատկան հողերի տարածքի առնչությամբ այսօր փաստահավաք աշխատանք է իրականացվում: Հարցով զբաղվելու նպատակով ձևավորված հանձնախմբի անդամ, Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ և Սուրբ Հարության տաճարում հայ եկեղեցու ներկայացուցիչ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանն ասում է՝ խնդրահարույց իրավիճակը հարթելուն ուղղված աշխատանքները մշտական բնույթ են կրում․ 

«Իրավական առումով որոշ ճշգրտությունների, վերանայումների փուլում ենք: Հարցը բավական խրթին է, լուրջ և բազմակողմանի, այսինքն միայն ուղղակի երկու խմբերի կամ երկու կողմերի միջև չէ»:

Արդեն մի քանի տարի է՝ Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքը դարձել է կռվախնձոր։

Պարտեզն 99 տարով վարձակալած իսրայելական ընկերությունը պարբերաբար ոստիկանների ուղեկցությամբ փորձում է մուտք գործել տարածք, ինչը հայ համայնքի ներկայացուցիչները, սակայն, թույլ չեն տալիս՝ պայքարելով այն հայկական պահելու համար։

«Կովերի պարտեզը» պետք է անցներ իսրայելական կողմին վիճահարույց պայմանագրով, որը կնքվել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ, սակայն հայկական կողմը հետագայում ամբողջությամբ չեղյալ էր հայտարարել այն՝ դիմելով դատարան։

Երուսաղեմի Հայոց պատրիարքը նշել է, որ ինքն այդ պայմանագրից տեղյակ չի եղել, դրա կնքման համար մեղադրում է արդեն կարգալույծ արված միաբաններից մեկին։

Հանձնախմբի անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանն ասում է՝ հարցը տեղի հայության, ինչպես նաև պատրիարքության վերջին շրջանի ամենացավոտ հարցերից է, որի լուծմանն այսօր բոլորը միասին են լծվել․  

«Հաշվի անելով, որ ես հարցով զբաղվող հանձնախմբում եմ, շատ բան չեմ կարող ասել, բայց մի բան կարող եմ նշել, որ մեր պատրիարքությունը, հայությունը, բոլոր նրանք, ովքեր իսկապես սրտացավ են սուրբ հողում մեր ներկայության ամրապնդմամբ, ամեն ինչ անում են որպեսզի տարածքը վերադարձվի: Տարբեր ճանապարհներ կան՝ հատկապես իրավական»։

«Կովերի պարտեզ»-ը  պատմական Սիոն լեռան վրա է՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: Այն զբաղեցնում է հայկական թաղամասի մոտ 25 տոկոսը, տեղի հայության համար կարևոր նշանակություն ունի։  

«Հարցը բազմաշերտ է։ Բայց մի բան վստահ կարող եմ ասել, որ մենք՝ մեր պատրիարքությունը և միաբանությունը, ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի հարցը հաղթական ելք ունենա։ Վերջին շրջանի միաբանական ժողովի որոշումը կընդգծեմ՝ կրկին վերջնականապես ստորագրված այդ համաձայնագրի չեղարկմանը գնալ։ Հիմա հիմնական աշխատանքն այդ ուղղությամբ է։ Սակայն, ինչպես ասացի՝ հարցը բազմաշերտ է՝ տարբեր միջոցներ կան, որոնք փորձում ենք կիրառել, որպեսզի դրական ելք ունենանք»։

Մինչ հարցը քննարկման փուլում է, տեղի հայությունը հերթապահություն է իրականացնում Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ում։ 

radiolur