Իրաքյան Քրդստանի վարչապետը խորհրդարանին կոչ է արել նշանակել համընդհանուր ընտրությունների օրը
Իրաքի քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին կոչ է արել խորհրդարանին որոշել համընդհանուր ընտրությունների անցկացման օրը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»- ը՝ վկայակոչելով Rudaw հեռուստաալիքը:
Բարզանին նամակ է հղել օրենսդիրներին, որով կոչ է արել առաջիկա երեք ամիսների ընթացքում համաձայնեցնել իրաքյան Քրդստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների օրը: Նամակում նշվում է, որ «ընտրությունների միջոցով իշխանության վերադարձը ժողովրդին լավագույն տարբերակն է, որը երաշխավորում է միասնության պահպանումը եւ քրդական տարածաշրջանի խնդիրների լուծումը»:
Նշենք, որ իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 25-ին, բաժանման օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը: Բաղդադի կենտրոնական իշխանությունները հանրահավաքի արդյունքները հակասահմանադրական են ճանաչել: Հանրաքվեին ի պատասխան՝ Իրաքի խորհրդարանը Բաղդադում պատժամիջոցների փաթեթ է ընդունել:
Չնայած միջազգային միջնորդների փորձերին եւ Բաղդադում եւ Էրբիլում հայտնած՝ բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամությանը՝ կողմերին մինչ օրս չի հաջողվել համաձայնության գալ եւ երկխոսություն սկսել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ