Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն

Մի քանի հպումով «ներդրում» անելն այսօր շատերի համար թվում է գրավիչ առաջարկ, որի շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակում ունենալ մեծ եկամուտ։ Սակայն խոստումնալից եկամուտը միշտ չէ որ իրականանում է։ Գումար վաստակելու հույսով արված «ներդրումը» շատ հաճախ հանգեցնում է ֆինանսական կորստի։
Կիբերհանցագործները տարբեր հարթակների միջոցով ներգրավում են մարդկանց, խոստանում բարձր եկամուտ, իսկ հետո անհետանում են՝ ցավալի փաստի առաջ կանգնացնելով իրենց վստահողներին։
Վերջին տարիներին Հայաստանում ևս նման դեպքերի թիվն աճում է, և խարդախության զոհ են դառնում ամենատարբեր մարդիկ։

Ներդրումային հարթակներից տուժած մարդկանց պատմությունները շատ նման են միմյանց։ Սկզբում ունեցել են մի ծանոթ, բարեկամ կամ ընկերուհի ով ներդրումներ է կատարել այդ համակարգում, ունեցել որոշակի եկամուտ։ Իսկ հետո, որպես բարեկամասեր և իր ծանոթների բարին ցանկացող նրանց էլ է խորհուրդ  տվել գումար դնել այնտեղ։  Համակարգում նոր ընդգրկվողներն էլ իրենց հերթին ներգրավել են իրենց շրջապատի, ընտանիքի մարդկանց։ Նման համակարգերը, որպես կանոն, դասական ֆինանսական բուրգի տրամաբանությամբ  մեխանիզմ ունեն՝ շահագրգռել անդամներին, որպեսզի նրանք իրենց հետ նոր մարդկանց բերեն։ 

Ներդրումային տարբեր հարթակներում խաբեության զոհ դարձած քաղաքացիները շարունակում են պահանջել իրենց իրավունքների վերականգնումը։ Այդ հարթակների մեխանիզմն ու տրամաբանությունը  ավելի լավ հասկանալու նպատակով՝ մենք զրուցեցինք մի քանի այդպիսի մարդկանց հետ, ովքեր խաբվել էին։ Նրանք «ներդրում»  էին իրականացրել HelloBit-ում և կրել տարբեր չափերի ֆինանսական կորուստներ։

Մեզ հետ զրուցած ներդրումային համակարգից տուժած քաղաքացիները հիշում էին, որ ավելի մեծ եկամուտ ստանալու համար նվազագույնը պետք էր երեք հոգու ներգրավել ստեղծելով իրենց թիմը HelloBit-ում։ Համակարգը ստեղծված էր տրամաբանությամբ, որ դրանում գումար դրած օգտատերերը կարող էին տեսնել թե տվյալ պահին իրենք որքան գումար ունեն։ Երբ կատարում էին գործողություններ, օրինակ՝ տելեգրամյան խմբում ուղարկած կոդերը տեղադրել համակարգում, կամ ներգրավում էին նոր մարդկանց՝ նրանց  հաշվի գումարը ավելանում էր։ Դրանով ստեղծելով կեղծ պատրանք, որ արված ներդրումները ավելանում են, և որ գումարներին ոչինչ չի սպառնում։
HelloBit համակարգից տուժած բոլոր անձանց հետ մշտական կապի մեջ է եղել Հենրի Ջոնս անունով ներկայացող մեկը, ով հաղորդակցվում էր միայն հայերեն նամակագրությամբ։
Այստեղ տուժածների կարծիքները Հենրի Ջոնսի մասին տարբեր են։ Ոմանք կարծում են
վերջինս կեղծ անվանմամբ ներկայացող հայաստանցի է, մինչդեռ մյուսները հակված են մտքին, որ նա արտասահմանից էր՝ սակայն  ուներ հանցակիցներ Հայաստանում։

Ինչպե՞ս են խաբվել
Համակարգից տուժածները պնդում են, որ կեղծարարները աշխատել են արհեստավարժ, ներկայացրել են փաստաթղթեր որտեղ նշված էր, որ կազմակերպությունը օրինական է աշխատում և ունի տաս տարվա պայմանագիր։ Բացի դրանից, ընկերության կողմից կազմակերպվել են խոշոր միջոցառումներ, կոնֆերանսներ, ամենուր տեղադրելով ընկերության տարբերանշանները՝ ինչը ավելի է դրդել մարդկանց հավատալու դրա օրինական դաշտում աշխատելուն։  Այս ամենին էլ հավելյալ տարբեր եթերներից որպես կիբերանվտանգության մասնագետներ ներկայացողները երաշխավորել են ներդրումներ կատարելու դեպքում գումարների վերադարձը։
Ընկերությունից նույնիսկ  անապահով ընտանիքներին, ծերերին, երեխաներին ուղղված բարեգործություններ են կատարվել։ Ներդրումային հարթակներից տուժած քաղաքացիներից մեկը նշեց, որ ընկերությունը մանկապարտեզների, պետական մարմինների միջոցով բարեգործություններ է բաժանել, իրենց լոգոյով տոպրակներ, արկղեր են պատրաստել, մանուկներին, աղքատներին բարեգործություն են բաժանել։ «Եվ դա ինքնին արդեն վստահություն ա չէ՞ ներշնչում, որ դու չես խաբվի»․-խարդախությանը իր զոհ դառնալը այդպես մեկնաբանեց մեզ հետ զրուցած քաղաքացին։ 
Փաստորեն, հանցագործ խումբը երկար ժամանակ գործունեություն է ծավալել,  ինչի պատճառով քաղաքացիներն ավելի հեշտ են վստահել հարթակին ու փոխանցել իրենց գումարները՝ մտածելով, որ եթե համակարգը վտանգավոր լիներ, պետությունն այն արդեն կասեցրած կլիներ։

Ներդրումային համակարգից տուժածների համար  հաճախ  խնդրահարույց է հասարակության արձագանքը՝ երբ հանցագործների փոխարեն թիրախավորում են քաղաքացիներին, ովքեր գումար աշխատելու ակնկալիքով դարձել են խաբեության զոհ։ Նաև դա է պատճառը, որ տուժածներից շատերը  խուսափում են խոսել կամ դիմել Քննչական Կոմիտե։  Կան դեպքեր, երբ  տուժածները իրենց գումար կորցնելու մասին չեն ասում անգամ ամուսիններին, կամ ընտանիքի անդամներին՝ վախենալով նրանց կողմից չհասկացված մնալ։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը՝ ով փորձում է Ներդրումային համակարգերից տուժած քաղաքացիների շահերը պաշտպանել, տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությանն արդեն դիմել են կիբերհանցագործություններից տուժած 600-ից ավել քաղաքացիներ։ Ըստ Կարագոզյանի, այդպիսի կեղծ ներդրումային համակարգերը որոնցից քաղաքացիները տուժել են 16-ն են։ Մարդկանց ֆինանսապես ամենամեծ վնասը հասցրել է Hellobit-ը։ «Յուրաքանչյուր հարթակ ունի իր սպեցիֆիկան, բայց բոլոր հարթակներում գործել են գրեթե նույն տրամաբանությամբ»,- պնդում է Կարագոզյանը։ 

Պատկան մարմինների բացթողումը
Արդյո՞ք կատարված հանցագործություններում կա պետական մարմինների թերացումը և ո՞ր մարմինների։
Այն, որ կա պետական մարմինների թերացումը, Կարագոզյանը համոզված է, դա է վկայում նաև այն, որ գլխավոր դատախազությունում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո դատախազության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Քրեական վարույթ նախաձեռնվել է, բայց  քրեական հետապնդում որևէ պաշտոնյաի նկատմամբ այս մասով դեռևս չկա։ Թե որ մարմինն է թերացել, պետք է բացահայտվի դատախազությունում»- համոզված է իրավապաշտպանը։  
Նա  բարձրացնում է նաև պետության նեկայացուցիչների կողմից երբեմն ոչ ադեկվատ արձագանքը տուժածների կողմից հանցագործության մասին հաղորդում տալուն ի պատասխան՝ «ուր է՞ր ձեր գլուխը», «ինչպե՞ս կարող էիք գումարներ փոխանցել»՝ երբեմն ահա այսպիսի հարցադրումներ են ստանում խարդախության զոհ դարձած քաղաքացիները։ Որոշ դեպքերում պետության ներկայացուցիչների և հասարակության կողմից դատապարտվելուց հետո տուժածներն անգամ դիմել են ինքնավնասման։ Այդպիսի մի քանի դեպք է արձանագրվել ըստ Կարագոզյանի։
Չնայած տուժածների իրավունքները պաշտպանող ՀԿ-ին դիմել են շուրջ 600 անձինք, նրանց թիվը շատ ավելին է, համոզված է Կարագոզյանը՝ «մեր ունեցած տվյալներով մոտավոր 50 հազար և ավելի քաղաքացիներ են տուժել։ Մենք շատ քաղաքացիների ենք ճանաչում, որ իրենք պատկառելի գումարներ են կորցրել, բայց դեռևս չեն դիմել Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպություն»,- նշեց նա։

Կարագոզյանի փոխանցմամբ՝ իրենց դիմած քաղաքացիների կրած վնասների չափերը տարբեր են։ Իրեն հայտնի ամենախոշոր կորուստը գերազանցել է 193 հազար դոլարը, իսկ ամենափոքրը կազմել է շուրջ 200 հազար դրամ։ Մոտավորապես քսան դեպքերում քաղաքացիները կորցրել են մոտ 20 միլիոն դրամի չափով գումար, իսկ տուժածների մեծ մասը ներդրել է մոտ 1000 դոլար կամ շուրջ մեկ միլիոն դրամ։

Կարագոզյանը նշում է, որ Քննչական կոմիտեն հաճախ ընդգծում է գործերի բացահայտման բարդությունը, սակայն դա չի կարող արդարացում լինել անգործության համար։ «Այո, դժվար է բացահայտել, բայց դա չի նշանակում, որ չպետք է բացահայտվի։ Մինչ օրս մենք չունենք որևէ դեպք, երբ գումարները վերականգնված լինեն»,– ասում է նա։
Նրա խոսքով՝ իրական կազմակերպիչները հիմնականում գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, և նրանց բացահայտումը պահանջում է միջազգային գործընկերների հետ համակարգված աշխատանք։

Այնուամենայնիվ տուժածներից շատերը դեռ հույս ունեն, որ հանցագործությունները կբացահայտվեն, իսկ իրենք կստանան իրենց կորցրած գումարները։ Այդ ակնկալիքով են դիմել Քննչական Կոմիտե և սպասում են աշխատանքի արդյունքներին։

Մհեր Կարագոզյանի փոխանցմամբ՝ տուժած քաղաքացիների իրավունքների վերականգման համար առաջարկվել է, որ Հայաստանի կառավարությունը, գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն կազմեն հատուկ խումբ՝ հանդիպելու տուժած քաղաքացիների ներկայացուցիչների հետ և քննարկելու փոխհատուցման հնարավորությունները։ Կարագոզյանը նշում է, որ կառավարությունը հավանություն է տվել առաջարկին, և սպասում են, որ  այս շաբաթ կկազմակերպի հանդիպում՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։

Կիբերհանցագործությունների բացահայտման ընթացքի և այլ առնչվող հարցերի վերաբերյալ Քննչական կոմիտեից  խնդրեցին ուղարկել գրավոր հարցում՝ որը և արել ենք։ Մեր լրատվականը հետևում է դեպքերի ընթացքին, իսկ Քննչական Կոմիտեից պարզաբանումներ ստանալու դեպքում կտեղեկացնի ընթերցողներին։

Top-News.am