Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Սպորտ

«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա Սիմոնյանին

 
Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հասցրել էր տեսնել «Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանված դրվագների մեծ մասը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին հայտնեց Բաքվի «Նեֆտյանիկի», Երևանի «Արարատի» և Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող Ալեքսանդր Միրզոյանը, որը ֆիլմի ստեղծման ժամանակ աշխատել է որպես խորհրդատու։
Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» չեմպիոնական ուղու մասին պատմող ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորել է Եգոր Բերոևը։ Միրզոյանի խոսքով՝ հայտնի դերասանը մի քանի անգամ այցելել է Սիմոնյանին՝ նրա հետ շփվելու և կերպարի մեջ մտնելու համար, ինչը նրան բավական լավ է հաջողվել։
Ֆիլմի շուրջ 80%-ը պատրաստ էր դեռ Նիկիտա Սիմոնյանի կենդանության օրոք։ Ոչ ոք չէր ուզում մտածել, որ նա չի տեսնի պրեմիերան։ Թեև վերջին շրջանում նա հիվանդ էր (հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո), բայց գրեթե մինչև վերջին օրն աշխատանքի էր գնում։ Միրզոյանն ու Սիմոնյանը 23 տարի աշխատել են նույն սենյակում. Սիմոնյանը՝ որպես Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, Միրզոյանը՝ որպես նախագահի խորհրդական և ՌՖՄ վետերանների կոմիտեի նախագահ։ Ալեքսանդր Միրզոյանը խոստովանում է՝ հիմա այդ դատարկված սենյակ մտնելը հոգեպես շատ ծանր է։
«Ի դեպ, նա միշտ ինձնից շուտ էր գալիս աշխատանքի։ Եթե ես պետք է տեղում լինեի ժամը 9:00-ին, նա 8:30 էր գալիս և այլն»,- պատմում է Միրզոյանը։

Արցախցին, համշենցին և See you tomorrow-ն

Աշխատանքային օրվա վերջում երկու վետերանները գրկախառնվում էին և ասում․ «See you tomorrow» (կտեսնվենք վաղը):
 
«Վերջին անգամ նրանից սովորականից շուտ բաժանվեցի, գործեր ունեի։ Նորից ասացի՝ «See you tomorrow», բայց «վաղը», ցավոք, այդպես էլ չեկավ»,-ասում է Ալեքսանդր Միրզոյանը։
Նրանք այնքան երկար էին միասին աշխատել, որ սկսել էին հասկանալ միմյանց, թեև Արցախի և Համշենի բարբառները շատ տարբեր էին։
«Մայրս ռուս է՝ Դոնեցկից, իսկ հայրս Ղարաբաղից է։ Տանը ռուսերեն էինք խոսում, բայց հայրս բավական գրական հայերեն էր խոսում, նույնիսկ հայերեն էր դասավանդում Բաքվում։ Հայերեն լսել եմ նաև տատիկիցս, այնպես որ, որոշ բաներ հասկանում էի»,-հիշում է Միրզոյանը։
Ասում է` Համշենի բարբառին ծանոթացել է Աբխազիայում, երբ հյուր էր Սիմոնյանի հարազատ վայրերում և հանդիպել էր ֆուտբոլիստ Ռոբերտ Բոստանջյանի ազգականներին։ Բանից դուրս եկավ` ամեն ինչ բավականին հասկանալի է։

Փոքրից մեծ

Սիմոնյանի աշխատասենյակ ֆուտբոլի շատ վետերաններ էին գալիս՝ թե՛ իր սերնդակիցները, թե՛ հաջորդները, ժամանակի հետ նրանց փոխարեն սկսեցին գալ նրանց այրիները... Նիկիտա Սիմոնյանը կարողացավ ՌՖՄ ղեկավարությանը հասցնել այն միտքը, որ այդ մարդկանցից շատերը սոցիալական օգնության կարիք ունեն։ Միությունում ընդառաջեցին և բյուջե հատկացրին վետերանների կարիքների համար։
Սիմոնյանի աշխատասենյակի հյուրերի թվում միայն վետերաններ չէին․ նրա մոտ երեխաներ էին բերում Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ծայրերից՝ «մի հատ նայելու»։ Խոսակցությունը կարճ և կոնկրետ էր լինում. Սիմոնյանն իր սենյակում գնդակ ուներ, որն անմիջապես տալիս էր երեխային ու ասում. «Ապա ցույց տուր՝ ինչ գիտես»։
Թերևս այս պարզ սկզբունքով էլ Նիկիտա Սիմոնյանն անցավ իր կյանքի երկար ուղին։

«Պատրա՜ստ, սկսեցի՛նք». Էդմոն Քեոսայանի սպրինտերյան վազքը

Նկարահանումների ժամանակ Միրզոյանը նկարահանող խմբի հետ շուրջ երեք շաբաթ է անցկացրել Երևանում, հանդիպել «Արարատի» իր խաղընկերներին՝ Էդուարդ Մարգարովին, Սերգեյ Բոնդարենկոյին, Նորիկ Մեսրոպյանին, Սերգեյ Պողոսյանին։ Նրանք տեսակապով շփվում էին նաև Սիմոնյանի հետ (իր պատկառելի տարիքում վերջինս արդեն չէր կարող գալ)։
Թիմակիցների հետ Միրզոյանը դերասաններին և նկարահանող խմբին տարել է «Հրազդան» մարզադաշտի տրիբունաների տակ գտնվող տարածքներ։
 
«Հանդերձարանների դռան մոտ կանգնեցի ու ասացի. «Նայե՛ք, այ այստեղից մենք 1975-ին դուրս ենք եկել «Բավարիայի» դեմ խաղին, իսկ այստեղ ես մարզաշապիկներ եմ փոխանակել Բեքենբաուերի հետ»։ Եվ այնպիսի նոստալգիա սկսվեց, որ կանգնել էի ու չէի ուզում հեռանալ այդտեղից»,-պատմում է հռչակավոր ֆուտբոլիստը։
Ասում է` Նիկիտա Սիմոնյանի հետ կապված շատ պատմություններ կան, դրանցից մեկը յուրահատուկ է։ Թիմի խաղերի ժամանակ պահեստայինների նստարանին հաճախ նստում էր ռեժիսոր Էդմոն Քեոսայանը՝ Սիմոնյանի մտերիմ ընկերն ու մոլի երկրպագուն։
«Ուրեմն մի անգամ, արդեն չեմ հիշում՝ ում հետ ենք խաղում, գրոհում ենք, և ձախ եզրում գնդակը Կոլյա Ղազարյանին են փոխանցում։ Կոլյան մեծ արագությամբ սլանում է առաջ, այդ պահին Էդմոնը տեղից վեր է թռչում ու դաշտի երկայնքով վազում նրա հետևից։ Հասնում է Կոլյային, բայց գրոհն անարդյունք է ավարտվում։ Կոլյայի հետևից մեծ թափով էր վազում, բայց հետ գնալիս հազիվհազ քայլում էր»,-ժպիտով հիշում է Ալեքսանդր Միրզոյանը։

Միրզոյանի «Ոսկե դուբլը»

Ալեքսանդր Միրզոյանն իր կենսագրության մեջ սեփական «Ոսկե դուբլն» ունի։ Նրան չի հաջողվել խաղալ Սիմոնյանի գլխավորությամբ, բայց 1975-ին «Արարատի» հետ նվաճել է ԽՍՀՄ գավաթը (այն ժամանակ թիմը մարզում էր Վիկտոր Մասլովը), իսկ 1979-ին՝ ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսն է նվաճել Մոսկվայի «Սպարտակի» կազմում։ Այս երկու թիմերի հետ նա ևս մեկական անգամ խաղացել է Գավաթի եզրափակիչում. «Արարատի» հետ՝ Թբիլիսիի «Դինամոյի» դեմ (1976 թ.-ին, 0:3), իսկ «Սպարտակի» հետ՝ Դոնի Ռոստովի ԲՄԱ-ի (СКА) դեմ (1981 թ.-ին, 0:1)։
«Այդ խաղում ես 11-մետրանոցից խփեցի դարպասաձողին, իսկ վերջում գոլ բաց թողեցինք ու պարտվեցինք։ Բայց 1975-ին ձեռքումս պահել եմ Գավաթը, տեսել եմ դրա վրա «Արարատի» անունը՝ փորագրված երկու անգամ՝ 1973 և 1975 թվականների համար։ Տպավորությունները կարող եք պատկերացնել... Հավելեմ, որ 1975-ի եզրափակիչում «Արարատի» երեք լավագույն խաղացողներ ճանաչվեցին Մարգարովը, Անդրեասյանը և ձեր խոնարհ ծառան»,- հիշում է Միրզոյանը (1975-ի եզրափակիչում «Արարատը» 2:1 հաշվով հաղթել էր Վորոշիլովգրադի «Զարյային»)։
Հավելենք, որ «Ոսկե դուբլ» ֆիլմի ցուցադրության շրջանակում Հայաստան էր ժամանել Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվիրակությունը՝ Ալեքսանդր Միրզոյանի և 90-ականների ու 2000-ականների հայտնի ռուս ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ միասին ֆուտբոլիստները վարպետության դաս են անցկացրել Երևանի «Արարատի» պատանիների համար։ Այցը կազմակերպվել էր ՌԴ «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության աջակցությամբ։