Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս երկու փոփոխություններով մի քանի ուղղում է իրականացվում երկու օրենքներում:
Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում սահմանում ենք «անկախ կյանքի կենտրոն»-ը՝ որպես նոր հասկացություն և որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն»,- հայտնեց նախարարը:
««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ կետերում փոփոխություններ կատարելու նպատակն է ստեղծել իրավական հիմք աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց փոխհատուցում ապահովելու համար՝ ոչ միայն պետական բյուջեի, այլև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Նախագծերի ընդունումը կնպաստի հետևյալ արդյունքներին՝
1. աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը.
2. «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,
3. Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման,
4. տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային և վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության և բարելավված ծառայությունների մշակմանը:
«Հաջորդ փոփոխությունը, որը խնդրում ենք թույլ տալ իրականացնել, անձնական օգնականի ծառայություններից օգտվելու կարգերին է վերաբերում»,- տեղեկացրեց Թորոսյանը՝ ընդհանուր գծերով հիմնավորելով նախագծերի ընդունումը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո