Հայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի Վենս
Հայաստանը հիմա մի կետում է, երբ կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմերով հանդիպման ժամանակ այդ մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Իր ելույթի սկզբում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանին և հայ ժողովրդին փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները։
«Սա հիասքանչ երկիր է, շնորհակալ եմ ինձ ու իմ ընտանիքին հյուրընկալելու համար։ Սա հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է։ Ես հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն և անշրջելի խաղաղություն հաստատել, այլև հիմա մի կետում ենք, երբ Հայաստանը կարող է այս տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ լինել, ինչը և՛ Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում, և՛ կանդրադառնա ԱՄՆ ժողովրդի վրա»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...