Իրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին
Իրանցի իրավապաշտպան և 2023 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին ավելի քան յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել, գրում է The Guardian-ը՝ հղում անելով նրա կողմնակիցներին և փաստաբան Մոստաֆա Նիլիին։ Ըստ Նիլիի՝ դատավճիռը կայացվել է փետրվարի 7-ին Մաշհադ քաղաքի դատարանի կողմից։ «Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ հավաքների և դավադրության համար, մեկուկես տարվա՝ քարոզչության համար, ինչպես նաև երկու տարով արգելվել է նրա ելքը երկրից», - գրել է նա։ Նիլին հավելել է, որ Մոհամմադին նաև դատապարտվել է ևս երկու տարվա ներքին աքսորի դեպի Խոսֆ քաղաք, որը գտնվում է Թեհրանից մոտ 740 կիլոմետր դեպի հարավ-արևելք։
Ըստ կողմնակիցների՝ Մոհամմադին, ով ձերբակալվել էր դեկտեմբերին՝ բողոքի ցույցի ժամանակ, փետրվարի 2-ից հացադուլ է անում։
Իրավապաշտպան գործունեության տարիների ընթացքում Նարգիզ Մոհամմադին ձերբակալվել է 13 անգամ և հինգ անգամ դատապարտվել ազատազրկման։ 2022 թվականի հունվարին Մոհամմադին դատապարտվել է ութ տարվա բանտարկության՝ «պետության դեմ քարոզչության» և Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն անելու համար։ 2023 թվականի օգոստոսին նրա պատժաչափն ավելացվել է ևս մեկ տարով։ Նույն տարում Մոհամմադին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը նրան շնորհվել է Իրանում կանանց ճնշումների դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների և բոլորի համար ազատությունների խթանման գործում մղվող պայքարի համար։ 2024 թվականի դեկտեմբերին Մոհամմադին բժշկական պատճառներով պատժի կրման ժամանակավոր ազատում է ստացել։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում