Մինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող վրացական մայրուղու գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոբախիձեն խոսել է PosTV հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը ձգտում է առավելագույնի հասցնել երկրի ռազմավարական դիրքը և այդ նպատակով զարգացնում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները։
«Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր երկրի ռազմավարական դիրքը, և մեր նպատակներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ գործառույթների զարգացումն է», - ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը նշել է, այս ոլորտում շատ մեծ ներդրումներ են կատարվում։ «Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող ճանապարհի գրեթե բոլոր հիմնական հատվածները կավարտվեն», - ասել է Կոբախիձեն։
Վրացական Sputnik-ի տվյալներով՝ կառավարությունը 2026 թվականի բյուջեով նախատեսում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև Բաթումի-Սարպի ճանապարհի շինարարությունը, որը տանում է դեպի թուրքական սահման։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում