Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

Ռուսաստանի նկատմամբ հետաքննությունը կշարունակվի նաեւ Ֆլիննի հրաժարականից հետո

Թրամփի աշխատակազմի ու Ռուսաստանի միջեւ հնարավոր կապերի մասին հարցերը դժվար թե մոռացության մատնվեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննին պաշտոնից հեռացնելուց հետո, գրում է Associated Press–ը ։

ԱՄՆ գործակալությունները , այդ թվում ՀԴԲ-ն, զբաղվում են 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությամբ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը հրաժեշտ է տալիս խորհրդականին՝ Մոսկվայի հետ հարաբերությունների պատճառով։ Օգոստոսի վերջին Փոլ Մանաֆորթը հեռացավ Թրամփի շտաբի նախագահի պաշտոնից , երբ բացահայտվեց տեղեկություն ՝ Ուկրաինայում նախկին իշխող ռուսամետ կուսակցության կարգադրությամբ նրա ֆիրմայի իրականացրած լոբբիստական գործունեության մասին։

Օրերս The New York Times թերթը գրել էր, որ Թրամփի շտաբի անդամները, այդ թվում Մանաֆորթը, ռուսական հետախուզության աշխատակիցների հետ կապեր են ունեցել ընտրություններին նախորդող տարվա ընթացքում։ ԱՄՆ-ում այդ կապերի մասին իմացել են հեռախոսազրույցների ձայնագրությունների ու գաղտնալսված հեռախոսազրույցների միջոցով։

Մանաֆորթն ինքը գործակալության հետ զրույցում ասել է, որ ՀԴԲ-ն իրեն չի հարցաքննել այդ թեմայով։ «Ես երբեք միտումնավոր չեմ խոսել ռուսական հետախուզության աշխատակիցների հետ, երբեք ներգրավված չեմ եղել Ռուսաստանի կառավարության ու Պուտինի հետ կապակցված որեւէ գործունեությունում, ու առնչություն չեմ ունեցել այն հարցերին, որոնք հետաքննության առարկա են»,- ասել է Մանաֆորթը։

Որոշ չինովնիկներ The Times-ին անանունության պայմանով հայտնել են, որ այս պահին չկա որեւէ ապացույց այն մասին, որ Թրամփի շտաբը համագործակցել է Ռուսաստանի հետ՝ հաքերական հարձակումների կազմակերպման կամ ընտրությունների վրա ներգործության այլ միջոցների հարցում։

Թրամփի ու Ռուսաստանի կապի մասին քննարկումները սկսվել են ԱՄՆ վաղեմի մրցակցի հանդեպ նրա բարյացակամ վերաբերմունքի պատճառով։

Օբամայի աշխատակազմը պնդում էր, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի ընտրությունների ընթացքին։ Թրամփը ընդունում է, որ Ռուսաստանը կոտրել է դեմոկրատների փոստը, բայց հերքում է , որ դա արվել է իր հաղթանակի համար։

Հետաքննությունը ու ազգային անվտանգության հարցերով խորհրդականին ՝ պաշտոնը ստանձնելուց ընդամենը 24 օր հետո աշխատանքից հեռացնելը հանրապետականներին անհարմար դրության մեջ են դրել՝ հիմա նրանք պետք է հետաքննություն իրականացնեն հենց իրենց կուսակցի նկատմամբ։

Արդյունքում հանրապետականների առաջնորդները որոշել են կենտրոնանալ այն բանի վրա, որ Ֆլիննը մոլորության մեջ է գցել փոխնախագահ Մայք Փենսին Ռուսաստանի դեսպանի հետ իր շփումների բնույթի հարցում՝ փորձելով շրջանցել Ֆլիննի ու դեսպանի հարաբերությունների թեման։ Դեմոկրատներն ասում են, որ գլխավորն այն հարցն է, արդյոք Ֆլիննը խախտել է դիվանագիտական արձանագրությունը, նաեւ օրենքը՝ մինչեւ Թրամփի երդմնակալությունը Մոսկվայի հետ քննարկելով ԱՄՆ պատժամիջոցները։ Արդարադատության նախարարությունն էլ մեկ ամիս առաջ նախազգուշացրել էր Սպիտակ տանը, որ Ֆլինը կարող է շանտաժի զոհ դառնալ՝ Ռուսաստանի դեսպանի հետ իր զրույցի վերաբերյալ հրապարակային հայտարարության ու հետախուզությանը հայտնի տեղեկությունների հակասությունների պատճառով։

Որոշ չինովնիկներ այս կապակցությամբ իրենց վրդովմունքն են հայտնել։ Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Դեվին Նունյեսը այսպես է արտահայտվել «Ինձ ցնցում է այն, որ ոչ ոք չի նկատել իրական հանցագործությունը։ ԱՄՆ քաղաքացու հեռախոսազրույցը գաղտնալսվել է ու ձայնագրվել , իսկ հետո արտահոսել լրատվամիջոցներ»

Ֆլինը հրաժարականի մասին իր դիմումում չի հիշատակել իր որեւէ զանցանքի մասին, ասելով միայն, որ ինքը առանց գիտակցելու անհեթեթ տեղեկություն է հաղորդել փոխնախագահին ու մյուսներին՝ Ռուսաստանի դեսպանի հետ իր կապերի մասին։

Սպիտակ տան պաշտոնաական ներկայացուցիչ Շոն Սփայսերն էլ ասել է, որ Թրամփը Ֆլիննին ցուցումներ չէր տվել ռուսների հետ քննարկել ԱՄՆ պատժամիջոցները։

news.am