Եվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Փետրվար 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել Եվրոպական Միության կրոնական կառույցների եւ պետության հարաբերությունների հարցերի պատասխանատու դոկտոր Կոստանդինոս Ալեքսանտրիսը՝ Լիբանանում Հունաստանի դեսպան Տեսփինա Քուքուլոփուլուի ուղեկցությամբ, տեղեկանում ենք Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ Դոկտոր Ալեքսանտրիսը Լիբանանում է իր պաշտոնին առնչվող հատուկ առաքելությամբ՝ Մերձավոր Արևելքի այլ երկրներ կատարած այցելությունների շրջանակում։
«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով իր հյուրի բարձրացրած մի շարք հարցերին, ներկայացրեց իր տեսակետները՝ մասնավորապես ժամանակակից հասարակության կյանքում կրոնի դերի, կրոն–քաղաքականություն հարաբերությունների և կրոնների միջև համագործակցության տարբեր կողմերի վերաբերյալ։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ անհրաժեշտ է խուսափել ընդհանրացումներից և հարցերը քննել տվյալ հասարակության կյանքի համատեքստում՝ հաշվի առնելով կրոնի, պետության և հասարակության դիրքավորումն ու առանձնահատկությունները։
Դոկտոր Կոստանդինոս Ալեքսանտրիսը, որի կենտրոնակայանը գործում է Բրյուսելում, առաջարկեց շարունակել խորհրդակցությունն ու համագործակցությունը Վեհափառ Հայրապետի հետ վերոնշյալ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է