Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով
Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նշանավորելով երկու հաստատությունների միջև պատմական գործընկերության սկիզբը։ Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը:
Բեռլինի «Նոյես թանգարանում» փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Համագործակցության շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի համատեղ ցուցադրություն՝ Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով, որոնց մի մասը կցուցադրվի առաջին անգամ։ Ցուցադրությունը նվիրված է «Թանգարանային կղզու» հիմնադրման 200-ամյակին և առաջին անգամ է նման ծավալով իրականացվում արտերկրում։ Նշենք, որ Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանը ևս ներառված է Գերմանիայի «Թանգարանային կղզում»:
2027 թվականին նախատեսվում է փոխադարձ ցուցադրություն Բեռլինում, որի շրջանակում «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը։
Թանգարանների համագործակցությունը սկսվել է 2021 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է