Իրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրում
Իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքը փետրվարի 2-ին թռիչք է իրականացրել Օմանի ափերի մոտ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հնարավոր գտնվելու վայրից ոչ հեռու: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։ Փետրվարի 2-ին գրանցվել էր, որ այս շրջանից Օման թռիչք է կատարել CMV-22B Osprey տրանսպորտային կոնվերտոպլանը, որը մշտապես տեղակայված է ավիակրի վրա: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։
Անցած հանգստյան օրերին CENTCOM-ը զգուշացրել էր Իրանի զինված ուժերին, որ չի հանդուրժի այնպիսի վտանգավոր մանևրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի ռազմանավերի վերևում թռիչքները կամ դրանց մոտեցող արագընթաց կատերները։ «Ցանկացած անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ…. ամերիկյան զորքերի մերձակայքում մեծացնում է բախումների, էսկալացման և ապակայունացման ռիսկը», - նշվել է հրամանատարության հայտարարության մեջ։
CENTCOM-ի տվյալներով՝ ներկայում ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը «առօրյա թռիչքային գործողություններ» է իրականացնում Արաբական ծովի շրջանում։ Դրա վրա տեղակայված են F/A-18E Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա և հինգերորդ սերնդի F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում