Ռուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտին
Փետրվարի 3-ի գիշերը ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ «Նպատակն ակնհայտ է՝ հասցնել առավելագույն ավերածություններ և քաղաքը թողնել առանց ջեռուցման՝ ուժեղ սառնամանիքի պայմաններում»,- տելեգրամյան ալիքում գրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները ստիպված կլինեն դատարկել ջեռուցման համակարգի ջուրը 820 բազմաբնակարան շենքերում, որպեսզի թույլ չտան ցանցի սառցակալումը։
«Ես հասկանում եմ, թե որքան ծանր է դա 20 աստիճան ցրտին։ Բայց թշնամու աննախադեպ հարձակումը կրիտիկական ենթակառուցվածքների վրա այլ տարբերակ չի թողնում։ Մեր մասնագետները այլ ելք չեն տեսնում»,- նշել է Տերեխովը։ Խարկովի քաղաքապետը հավելել է, որ քաղաքում շուրջօրյա կգործի 101 «անհաղթելիության կետ», իսկ անհրաժեշտության դեպքում իշխանությունները կբացեն նորերը։ Անցած գիշեր Խարկովում ջերմաչափի սյունը իջել էր մինչև -24°C: Ցերեկը սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև -15°C:
Փետրվարի 3-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների հարվածների տակ է հայտնվել նաև Կիևը: Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ միջադեպեր են գրանցվել հինգ շրջաններում։ Շևչենկովսկի շրջանում վնասվել է 22-հարկանի բնակելի շենք, կա երկու տուժած, իսկ Դնեպրովսկի շրջանում՝ հնգահարկ բնակելի շենք։ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները հայտնում են, որ քաղաքում կրկին անհետանում է ջեռուցումը, որը բոլոր շրջաններում գրեթե վերականգնվել էր էներգետիկայի վրա նախորդ զանգվածային հարվածներից հետո։ Կիևում գիշերը ջերմաստիճանը եղել է -19°C, իսկ ցերեկը սպասվում է մինչև -13°C:
Ռուսաստանը վերսկսել է հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա նախօրեին՝ փետրվարի 2-ին, այն բանից հետո, երբ լրացել է «զինադադարի» ժամկետը, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր Վլադիմիր Պուտինին։ Արդյունքում առանց էլեկտրամատակարարման են մնացել Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերի բնակիչները։ Կիևում և Կիևի մարզում պահպանվում է հզորությունների դեֆիցիտը։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում