Wall Street Journal․ԱՄՆ-ն դիտարկում է արաբական ռազմական կոալիցիայի ստեղծման հնարավորությունը
«Դոնալդ Թրամփի վարչախումբը բանակցում է արաբական դաշնակիցների հետ՝ նրանց ուժերով ռազմական միություն ստեղծելու մասին, որը Իսրայելի հետ հետախուզական տվյալներ կփոխանակի՝ հանուն ընդհանուր թշնամու՝ Իրանի դեմ պայքարի»,- գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն մերձավորարեւելյան չինովնիկներին։
Արաբական երկրներից բանակցություններին մասնակցող հինգ չինովնիկներ հեղինակին պատմել են, որ այդ միության մեջ են մտնելու Սաուդյան Արաբիան ու ՄԱԷ-ն, որոնք պաշտոնապես Իրանի թշնամիներն են, նաեւ Եգիպտոսն ու Հորդանանը։
«Այդ կոալիցիայի կազմում ընդգրկվող արաբական երկրների համար գործելու է փոխադարձ պաշտպանության մասին պայման, ինչպես ՆԱՏՕ-ում՝ անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր մասնակիցների վրա»,պարզաբանել են վերոնշյալ չինովնիկները, հավելելով, որ պայմանագրի մանրամասները դեռ մշակվում են։
«Թրամփի վարչախմբի չինովնիկները հայտնել են, որ ուզում են աշխուժացնել ամերիկյան դաշնակցային հարաբերությունները Մերձավոր արեւելքի տարածաշրջանում ու ձեռնարկել նոր քայլեր՝ Իրանի ազդեցությունը զսպելու ուղղությամբ», գրում է հեղինակը։ Բայց թե ամերիկյան, թե իսրայելական կողմը հրաժարվել է մեկնաբանել ու մանրամասնել այդ ծրագիրը։
Ինչևէ, պարզ է մի բան, որ արաբական երկրները կհամաձայնեն Իսրայելի հետ ավելի բաց համագործակցություն ծավալել միայն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի բնակավայրերի շինարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին ու Արեւելյան Երուսաղեմում։ Նաեւ այդ համագոծակցությունը կախված կլինի նրանից, արդյոք Թրամփը կհրաժարվի ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան