Թուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանը
ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նախարարների կաբինետի նիստում։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
«Նախարարների կաբինետի նիստում կքննարկվեն Իրանին հարվածելու ԱՄՆ սպառնալիքները, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները։ Կրկին կընդգծվի Թուրքիայի դիրքորոշումը՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանը»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում նախարարները կքննարկեն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի՝ անցած հանգստյան օրերին Ստամբուլ կատարած այցի, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ նրա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ և Իրանի նախագահների հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցների արդյունքները։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում