Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը»

Հունվարի 29-ին Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մասնակցել և ողջույնի խոսքով եմ հանդես եկել «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագրի շրջանակում կազմակերպված ցուցադրությանը: Իմ խոսքում շնորհակալություն եմ հայտնել նման կարևոր նախաձեռնություն իրականություն դարձնելու համար. «Ուրախ եմ գիտակցել, որ մենք այսօր համախմբվել ենք այսպիսի կարևոր գաղափարի շուրջ։ Հասարակությունում համերաշխության և հավասար հնարավորությունների ձևավորումն անհնար է առանց համատեղ ու համակարգված ջանքերի, իսկ մեր ներկայությունը այստեղ հենց այդ մշակույթի վկայությունն է։ Հույս ունեմ, որ սա չի լինի մեկանգամյա միջոցառում, և առաջիկայում ոլորտում կունենանք էական ու կայուն արդյունքներ»:

Ընդգծել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր զեկույցներում պարբերաբար անդրադառնում է մշակութային և գիտական հաստատություններում մատչելիության ապահովմանն առնչվող խնդիրներին, իսկ ներկայումս՝ տարեկան հաղորդման պատրաստման ընթացքում, այս նախաձեռնությունը կարևոր ազդակ է նաև դրական փոփոխությունների մասին խոսելու։ «Եթե մենք նպատակ ունենք կառուցելու իրավական, մարդակենտրոն և արժեքահեն պետություն, ապա դա անհնար է առանց բոլորի համար հավասար հնարավորությունների լիարժեք երաշխավորման։ Սա համերաշխ հասարակություն և արժանապատիվ կենսագործունեություն ձևավորելու միակ ճանապարհն է։ Մեզ համար հիմնարար նշանակություն ունի «ոչ մի բան մեզ համար՝ առանց մեզ» գաղափարը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր նախաձեռնել և իրականություն են դարձրել այս կարևոր գաղափարը»։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը, քաղաքացիական հասարակության, կրթության բնագավառի ներկայացուցիչներ և այլք:

«Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» թեմատիկ կրթական ծրագիրը նվիրված է ձեռագրաստեղծման արվեստին՝ շոշափելի կրկնօրինակների միջոցով (կաշվե կազմ, եղեգնյա և փետուրե գրիչներ, մագաղաթի նմուշ, վուշե թելեր, կապտալ, միջուկ տախտակ, աստառ, տողաշար)։ Միջնադարի շունչը փոխանցելու նպատակով մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու միջնադարյան երաժշտություն, զգալու միջնադարյան անուշահոտ եթերայուղերի բույրը։ Ծրագրի թիրախային խումբը Երևանում և ՀՀ մարզերում բնակվող, տեսողության 1-ին և 2-րդ աստիճանի խնդիրներ ունեցող 4 տարեկանից բարձր անձինք են: Թանգարանում տեղադրվել են ցուցադրության նմուշների շոշափելի մանրակերտեր: Պատրաստվել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն», Մալաթիայի Ավետարան, Ֆիրդուսի «Շահնամե» ձեռագրերի շոշափելի կրկնօրինակները:

Ծրագրի իրականացման ընթացքում ոլորտի փորձագետները կանցկացնեն խորհրդատվություն՝ ցուցանմուշների և կրթական ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։