Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Շինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանը

Ավելի վաղ արդեն անդրադարձել էինք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նոր չափորոշչին, որը նպատակ ունի նվազեցնել շինարարության ազդեցությունը օդի աղտոտվածության վրա։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանի խոսքով՝ սահմանվել են պարտադիր պահանջներ, թե ինչպես պետք է հագեցված լինեն շինհրապարակները և ինչ սարքավորումներ պետք է օգտագործեն շինարարական կազմակերպությունները։ Ըստ պաշտոնյայի սա արվում է արտանետումների ռիսկը նվազագույնի հասցնելու համար։

Մասնավորապես, շինհրապարակների ներսում ճանապարհները պետք է
սալարկված լինեն բետոնով, չսալարկված հատվածները՝ ծածկված խճաքարով, ինչպես նաև պարտադիր է փոշու մարման և ջրային մշուշի գեներատորների կիրառումը։
Իսկ ի՞նչ կարծիք ունեն մարդիկ, որոնց վրա այս որոշումն անմիջական ազդեցություն ունի։

Շինարարական ոլորտի ներկայացուցիչները որոշմանը տարբեր մոտեցում ունեն։ «Սմարթ քոմփանի» ընկերության գլխավոր հաշվապահ Դավիթ Բաղոյանը նշում է, որ սկզբունքորեն դրական են վերաբերվում այն ամենին, ինչ նպաստում է օրինական դաշտում աշխատելուն։ Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունը միշտ փորձում է պահպանել Քաղաքաշինության կոմիտեի պահանջները, սակայն նաև չբացառեց, որ նոր չափորոշիչները կարող են հանգեցնել լրացուցիչ ծախսերի։ «Վերջին տարիներին ընդունված գրեթե բոլոր որոշումները նպաստում են
թանկացումներին։ Նոր պահանջները ենթադրում են նոր ռեսուրսների
օգտագործում, իսկ դա արդեն ֆինանսական բեռ է։ Այդ ամենը, կարծում եմ, ի վերջո, կարտացոլվի գների վրա»,- մեզ հետ զրուցում նշեց նա։

Միաժամանակ կասկածում է, որ միայն նոր չափորոշիչներով հնարավոր
կլինի էապես բարելավել օդի որակը։ Նրա դիտարկմամբ՝ շատ
շինհրապարակներում դեռ արտաքինից էլ չի երևում, որ լրջորեն կազմակերպվում է փոշու նվազեցումը։ «Շատ քիչ շինություններ եմ տեսել, որ, օրինակ, կանաչ ցանցերով փակեն տարածքը։ Թեև դրանք մատչելի են, բայց արագ են վնասվում, և ոչ բոլորն են ցանկություն ունենում ժամանակին փոխել դրանք»,- նշում է նա։

Խնդիր է համարում նաև վերահսկողության պակասը։ «Անձամբ չեմ առնչվել ստուգումների, մեզ ոչ ոք չի զգուշացրել կամ տուգանել։ Եթե ցանցը պոկվում է, լավ կլիներ, որ մեկը գար, ասեր՝ վերականգնեք, բայց ես նման բան չեմ նկատել»- ընդգծում է Բաղոյանը։
Մյուս կողմից՝ ոլորտի որոշ ներկայացուցիչներ ավելի լավատես են։

Շինարարական ոլորտում աշխատող վաճառքի մենեջեր Հովհաննեսը նշում է, որ միանշանակ դրական են վերաբերվում փոփոխություններին։ Նրա խոսքով՝ եթե պահանջները լիարժեք պահպանվեն, կարող են իրական արդյունք տալ։ «Եթե հետևողական լինեն և ամեն ինչ գործնականում կիրառվի, կարծում եմ՝ դա արդյունավետ կլինի և կնպաստի աղտոտվածության նվազմանը», - ասում է նա։

Ինչ վերաբերում է բնակարանների հնարավոր թանկացմանը, Հովհաննեսը կարծում է, որ նոր չափորոշիչները պարտադիր չէ, որ գների աճի պատճառ դառնան։ «Տրամաբանական չէ, որ սա ինքնին պետք է թանկացման բերի, պետք է որ չնպաստի դրան»,- նշեց նա։

Այսպիսով, Քաղաքաշինության կոմիտեի սահմանած նոր պահանջները
շինարարական ոլորտում ընդունվում են տարբեր մոտեցումներով։ Մինչ մի մասը դրանք դիտարկում է որպես անհրաժեշտ քայլ օդի աղտոտվածությունը
նվազեցնելու համար, մյուսները մտահոգվում են լրացուցիչ ծախսերով ու
վերահսկողության արդյունավետությամբ։

Մասնագետների գնահատմամբ՝ նախաձեռնության իրական արդյունքը մեծապես կախված կլինի ոչ միայն չափորոշիչների սահմանումից, այլև դրանց հետևողական կիրառությունից և
վերահսկման մեխանիզմների գործնական աշխատանքից։