Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Աշխարհ

«Աշխարհն աղետի շեմին է». Գորբաչովը դիմել է ԱՄՆ և ՌԴ նախագահներին

Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին՝ անդրադառնելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը, ինչպես նաև միջազգային քաղաքական օրակարգի թերևս ամենահրատապ խնդրին՝ միջուկային պատերազմի սպառնալիքին:

«Աշխարհն աղետի շեմին է. կոչ եմ անում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին աշխարհն ազատել զանգվածային ոչնչացման զենքից»,-ասել է հայտնի քաղաքական գործիչը՝ կոչ անելով երկու գերտերությունների ղեկավարներին հետևել ժամանակին իր ու Ռոնալդ Ռեյգանի ցուցադրած օրինակին:

InoPressa-ն հիշեցնում է, որ 30 տարի առաջ Վաշինգտոնում ԽՍՀՄ ղեկավարն ու ԱՄՆ նախագահը ստորագրել են գործողության միջին և փոքր շառավղով հրթիռների վերացման մասին համաձայնագիրը, ինչն էլ դարձել է գերտերությունների միջև «սառը պատերազմի» ավարտին ուղղված առաջին քայլը:

  

«Պետք էր անել առաջին վճռորոշ քայլը, և մենք դա արեցինք 1987թ. դեկտեմբերին: Դրանից հետո սկիզբ դրվեց միջուկային զինաթափման գործընթացին»,-պատմել է Գորբաչովը՝ ընդգծելով, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունները հաղթահարելու համար հարկավոր է քաղաքական կամք դրսևորել:

ԽՍՀՄ վերջին նախագահի խոսքով՝ իր ու Ռեյգանի օրինակին պետք է հետևեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարները: Նրանք պետք է երկխոսություն սկսեն ոչ միայն ամենահրատապ, այլև երկրորդական թվացող բազմաթիվ հարցերի շուրջ:

«Կոչով դիմում եմ երկու նախագահներին էլ՝ նոր շունչ հաղորդեք աշխարհը զանգվածային ոչնչացման զենքից ազատելուն ուղղված գործընթացին: Չեմ ուզում չափազանցնել, բայց միջուկային հակամարտության ռիսկն ահռելի է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է, ու այն աշխարհի համար կարող է աղետով ավարտվել: Ստեղծված իրավիճակը հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկի մի շարժումով: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն միջուկային զինաթափման գործընթացի կառավարումը»,-ասել է 86-ամյա քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ միջուկային պատերազմն անթույլատրելի է, քանի որ դրանում չի կարող հաղթող լինել: