Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

ԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկեր

Վերջին տարիներին արհեստական բանականությունն առօրյայում դարձել է մեզնից շատերի անբաժան մասը։ Այն գեներացնում է լուսանկարներ, ստեղծում երաժշտություն, գրում տեքստեր, մարդկանց փոխարեն կազմում բարդ վերլուծություններ, հեշտացնում տեղեկատվության որոնումը։ Մարդկանցից շատերը որպես հաճելի «զրուցակից» գտել են հենց ԱԲ-ին։  Մյուս կողմից քիչ չեն մարդկանց կողմից հնչեցվող  մտավախությունները արհեստական բանականության հնարավոր անկառավարելի դառնալու և երկրի վրա իսկական քաոս ստեղծելու մասին։

Չնայած որոշ հնարավոր ռիսկերին, արհեստական բանականության ընձեռած գործիքները լայնորեն հնարավորություն են տալիս դրանք կիրառել նաև կրթական ծրագրերում։ Մասնավորապես կրթական ոլորտում արհեստական բանկանության բերած փոփոխությունների և նոր հնարավոր ռիսկերի մասին զրուցել ենք կրթության փորձագետ, «Բարձունք»- առաջնորդող խորհրդի անդամ Արեգ Թադևոսյանի հետ։ 

Փորձագետն արձանագրեց կրթական տեխնոլոգիաներում այն մեծ ծավալի փոփոխությունները, որոնք իրենց հետ բերում են ԱԲ-ի գործիքները։ Ըստ նրա, գլոբալ փոխվում է կրթության նպատակը։ Թադևոսյանի համոզմամբ ԱԲ-ն ճիշտ կիրառելու պարագայում ուսուցիչները և դասախոսները կարող են իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել մոտ հինգ անգամ։

Սակայն, ըստ կրթության փորձագետի, մեր երկրում դեռեւս շատ գործողություններ չեն արվում որոնք կնպաստեն արհեստական բանականության նպատակային կիրառմանը կրթության ոլորտում։

Ըստ նրա, ԱԲ-ն սոցիալական և տնտեսական դաշտերում իր հետ բերում է նոր գործընթացներ, որոնք պետք է անդրադառնան նաև կրթական համակարգի վրա` Սակայն փորձագետի համոզմամբ դա այժմ բացակայում է։

Թադևոսյանը խոսեց նաև հնարավոր ռիսկերի մասին։ Ըստ նրա, ամենամեծ ռիսկը աշխատանքների ավտոմատացումն է, ինչը հետագայում բերելու է շատ մասնագիտություններով մարդկանց զբաղվելու անիմաստ դառնալուն, քանի որ ԱԲ-ն նույն աշխատանքը կանի ավելի արագ և որակյալ։ Մյուս կողմից էլ աշխատաշուկայում կհայտնվեն նոր մասնագիտություններ, սակայն դրանց համար կարիք կլինի ավելի որակյալ կադրեր` բարձր կրթական մակարդակով։

 «Էստեղ է գալիս նաև կրթության խնդիրը, կրթությունը պետք է պատրաստի էտ մարդկանց, որպեսզի կարողանան իրենք էտ նոր մասնագիտություններին տեր կանգնեն։ Եթե մենք անենք էն նույն բանը, ինչ որ հիմա ենք անում կրթական համակարգում՝ այդ մարդիկ պարզապես որևէ տեղ չեն ունենալու նոր աշխարհում, նոր մասնագիտությունների դաշտում»- նշեց փորձագետը։  

Թադևոսյանը համոզված է, որ խնդրի լուծման գործում մեծ դեր կարող է ունենալ արհեստական բանականությունը՝ որի հնարավորությունների շատ փոքր մասն ենք միայն օգտագործում։

 Իսկ որպեսզի արհեստական բանականության ներուժը լիարժեք կիրառվի կրթության մեջ, անհրաժեշտ է համակարգված մոտեցում և հստակ քաղաքականություն։

Նման մեծ գործընթացը չի կարող իրականանալ առանց պետության աջակցության՝ կարծում է Թադևոսյանը, ըստ նրա Հայաստանում որևէ էքսպերտային համայնք կամ հասարակական կազմակերպություն չի կարող միայնակ բոլորի հետ աշխատել, և այդ առումով գնդակը պետության խաղադաշտում է։ Փորձագետի գնահատմամբ այս պահին պետության կողմից այդպիսի քաղաքական կամք չի գծագրվում։ Մյուս կողմից էլ՝ պետության կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում էլ պետությունը կարիք է ունենալու փորձագիտական դաշտի հետ համագործակցելու։ 

Խոսելով ուսուցիչների և դասախոսների համար գործնական խորհուրդների մասին՝ Արեգ Թադևոսյանը կարևորում է նախևառաջ անձնական մակարդակի փոփոխությունը։ Նրա խոսքով՝ ինչպես այսօր դժվար է գտնել ուսուցիչ, որը չի կարող օգտվել Microsoft Word-ից, նույն կերպ պետք է սովորել աշխատել նաև ԱԲ-ի գործիքներով։ «Հիմա դժվար գտնենք ուսուցիչ, որ Word-ից չի կարող օգտվել։ Մեծ մասը գոնե Word-ին տիրապետում է։ Մենք պետք է հասնենք էն իրողությանը, որ իրենք ԱԲ-ի ժամանակակից գործիքները նույն սահունությամբ սկսեն օգտագործել, ինչպես Word-ինը»,– ասում է փորձագետը։

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է մեծ ժամանակ և էներգիա ներդնել։ «Դա ամեն մեկի անձնական պատասխանատվությունն է․ պետք է աննորմալ մեծ քանակի ժամանակ ու էներգիա ներդնել, որ կարողանաս շատ արագ էդ սահունությանը հասնել։ Դա առաջին քայլն է․ եթե էդ մեկը չեղավ, մնացածն արդեն անիմաստ է դառնում»,– ընդգծում է Թադևոսյանը։

Փորձագետի խոսքով, հաջորդ փուլում ուսուցիչը պետք է սկսի իր առօրյա խնդիրներն ավելի արդյունավետ լուծել ԱԲ-ի օգնությամբ։ «Ամեն ուսուցիչ իր առօրյա կյանքում ունի հազար ու մի խնդիրներ։ Հենց էդ գործիքներին տիրապետեց, պետք է սկսի մտածել՝ նույն խնդիրները ոնց կարող է առնվազն երեք անգամ ավելի արդյունավետ լուծել ԱԲ-ի միջոցով»,– նշում է նա։

Իսկ արդեն ավելի բարձր մակարդակում պետք է փորձել անել այն, ինչ նախկինում հնարավոր չէր։ «Էն խնդիրները, որ ինքը չէր էլ կարող երբևէ լուծել, հիմա պետք է մտածի՝ կարո՞ղ է ԱԲ-ի միջոցով նոր խնդիրներ լուծել»։ 

Կրթական ոլորտում արհեստական բանկանության բերած փոփոխությունները բազմազան են, պետք է գտնել դրանք օպտիմալ օգտագործելու ձեւերը եւ կարողանալ ժամանակից հետ չմնալ։

Top-News.am