2 տարվա բանտարկություն՝ բանանը կրքոտ ուտելու համար
Եգիպտացի փոփ երգչուհի Շիմային 2 տարով բանտարկել են I Have Issues («Ես խնդիրներ ունեմ») երգի հոլովակում «անառակության կոչերի» համար, հայտնում է The Guardian-ը:
Տեսանյութում նա դասարանում է հայտնվում ուսուցչուհու կերպարով: Բանան է ուտում, խնձորը լպստում, շրթունքներն է սեթեւեթորեն ներկում եւ ներքնաշորով կեցվածք է ընդունում գրատախտակի ֆոնին, որի վրա գրված է՝ «№69 դասարան»:
Կահիրեի դատարանը կատարողին նաեւ տուգանել է 10 հազար եգիպտական ֆունտով (560 դոլար): Երաժշտական տեսանյութի ռեժիսոր Մոհամմեդ Համալը նույնպիսի դատավճռի է արժանացել:
Եգիպտոսի ոստիկանությունը 21-ամյա Շիմային նոյեմբերին է կալանավորել: Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ երգչուհին հոլովակում բանանը «շատ խոստումնալից» է կերել: Հոլովակի դեմ բազմաթիվ բողոքներ են ստացվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է