Սաակաշվիլին պատմել է Պորոշենկոյի՝ վարչապետ դառնալու առաջարկի մասին
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին վրացի քաղաքական գործիչը հայտնել է Zik հեռուստաալիքի եթերում։
«Նա (Պորոշենկոն-Tert.am) անընդհատ ակնարկում էր Յացենյուկին (կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկ-Tert.am), որ հաջորդ վարչապետը ես եմ լինելու: Բայց երբ ես իմացա նրա ակնարկների մասին, ասացի՝ «Պյոտր Ալեքսեևիչ, ի՞նչ ես խոսում», իսկ նա ինձ պատասխանեց՝ «իսկ ինչո՞ւ ոչ», ես հակադարձեցի՝ «ո՛չ»,-մեջբերում է ria.ru-ն Սաակաշվիլիի խոսքը:
Հատկանշական է, որ ավելի վաղ քաղաքական գործիչը Zik հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը, համաձայն որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ