Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

Հունվարի 18-ին ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։

Դանիել Երաժիշտը ծնվել է 1946 թ. հունվարի 18-ին Երևանում: Երաժշտական կրթություն է ստացել Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1985 թվականին՝ աշխարհահռչակ դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ։

Դանիել Երաժիշտն իր մանկավարժական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ դասավանդելով մի շարք երաժշտական ուսումնարաններում:

1977-1979 թվականներին եղել է Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1982 թվականից գործունեություն է ծավալել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնում՝ որպես նվագախմբի ղեկավար և դիրիժորության դասախոս։ 2003 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2016 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

1997 թվականից Դանիել Երաժիշտն աշխատում է «Հոգևոր երաժշտության պետական կենտրոնում». 2006-2007 թվականներին եղել է կենտրոնի երգչախմբի դիրիժորը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան)։

Նա Հայաստանում առաջիններից է, որ հիմնել և ղեկավարել է հոգևոր երաժշտության մասնագիտացված համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982–1986), Հայաստանի հանրային ռադիոյի «Գանձերը» (1990–1991):

Դանիել Երաժիշտը 1991 թվականին վերաստեղծված «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս։ Այս համույթներով նա հանդես է եկել միջազգային բեմերում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և Մերձբալթյան երկրներում՝ մասնակցելով հեղինակավոր փառատոների, այդ թվում՝ Բախի և Հենդելի 300-ամյակներին նվիրված միջոցառումներին։

Դանիել Երաժիշտը համագործակցել է հայ անվանի երգիչների՝ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ։ Նրա մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ ձայնագրություններ Հայաստանի ռադիոյի ֆոնդի համար։ «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակը, իսկ ԱՄՆ-ում լույս է տեսել The music of Armenia, Sharakan  լազերային սկավառակը (1996)։

Դանիել Երաժիշտը Հայաստանում առաջինն է նվագել բլոկֆլեյտա։ Որպես գնահատանքի նշան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն «Շարական» համույթին նվիրաբերել է Moeck մակնիշի բլոկֆլեյտաների քառյակ։

Դանիել Երաժիշտի գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 400 երաժշտագիտական հոդված և էսսե, որոնք տպագրվել են Հայկական հանրագիտարանում, ինչպես նաև «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Երաժշտական Հայաստան» և այլ պարբերականներում՝ ներառյալ սփյուռքահայ մամուլը։ 2010–2018 թվականներին նա եղել է «Իրատես» թերթի երաժշտական մեկնաբանը, արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին (2006)։

Հեղինակ է մի շարք հիմնարար աշխատությունների՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին…» (2008), «Հրաշամանուկներ» (2009, երկու հատոր), «Ստեփան Լուսիկյան» մենագրություն (2012), «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածու (2013)։ 2005 թվականին Վահագն Ստամբոլցյանի հետ համահեղինակել է «Երգեհոնային գրքույկը»։

Պարգևատրվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: