Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Փոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերը

Հունվարի մեկից Առողջության  համընդհանուր ապահովագրության պարտադիր մասնակից են նաև սոցփաթեթի շահառուները։ Նրանց համար որոշակի փոփոխություններ են կատարվել։ Սոցփաթեթի շահառուների համար հանվել է գումարը կանխիկացնելիս բժշկական կանխարգելիչ հետազոտություն անցնելու պարտադիր պահանջը։ Բանկերը ևս չեն պահանջելու բուժզննում անցնելը հավաստող տեղեկանք։

Ավելի քան 88 հազար ապահովագրական գրանցում, որից մոտ 7500-ը ամբուլատոր այցեր են, ավելի քան 8700-ը՝ հիվանդանոցային։ 2026թ հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծում է՝ փորձում են համակարգն ավելի մարդակենտրոն դարձնել՝ ավելի քիչ գործընթացներով։ Այդուհանդերձ, դժգոհություններ կան, ու հատկապես «Արմեդ» համակարգից, որտեղ պետք է գրանցված լինեն շահառուները․

 «Որևէ մեկը չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որ պիտի սեղմենք և ամբողջ 100 %-ով ամեն ինչ բոլոր օղակներում վայրկյանի ճշգրտությամբ աշխատի։ Սա շատ ահռելի մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է 1․600․000 հոգի։ Բուժաշխատողների մի մեծ շրջանակ նույնպես ներառում է։ Կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում շտկվում են, կան մարդուն ավելի պարզ և հեշտ դարձնելու աշխատանքներ, որոնք շարունակական են լինելու, սպասարկման ավելի կարճ ժամկետներ կլինեն։ Այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք»։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը որոշ փոփոխություններ է առաջացրել սոցիալական փաթեթի շահառուների համար։ 2026 թվականի հունվարի 1-ից նրանց համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։ Առողջապահության նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության խորհրդատու Տիգրան Հովհաննիսյանը մանրամասնում է․

«Սոցփաթեթի շահառուների համար իրենց հասանելիք գումարը կանխիկացնելիս պարտադիր չէ, որ անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտություն»։

Նախկինում սա պարտադիր պահանջ էր։ Ավելին, գումարը կանխիկացնելիս, այլ ուղղություններով ծախսելու հնարավորության համար էլ բանկերն էին տեղեկանք պահանջում։ Այժմ այս պահանջն էլ է հանվել։ Մինչև 200 հազար դրամ ստացող շահառուները կարող են բուժզննում անցնել, կամ չանցնել, բայց 200 001 դրամից ավելի աշխատավարձ ստացողները պարտադիր պետք է անցնեն բուժզննություն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ ժորա Սարգսյանն ընդգծում է․

«Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։ Սա ևս մեկ նոր հնարավորություն է։ 10 800 դրամից կարող է որոշել՝ ո՞ր հիմնադրամին փոխանցել, ու գործատուն միանգամից կփոխանցի»։

Սրա համար աշխատողը պետք է մեկ անգամ դիմում ներկայացնի։ Շահառուն կարող է կանխիկացնել սոցփաթեթի կուտակած գումարը, բայց ոչ ավելի, քան 2025թ-ին փոխանցել է կուտակային կենսաթոշակային հիմնադրամին։ Ամբողջությամբ կանխիկացնել չկարողանալու դեպքում գումարի մնացորդը կարող են ուղղել կրթությանը, հիփոթեքային վարկերի մարմանը, կամ հանգստին։

Համակարգում եվս մեկ փոփոխություն է կատարվել, ասում է Ժորա Սարգսյանը․

«Միգուցե մեր սոցփաթեթի շահառուները իրենք են վճարում իրեց ապահովագրության համար, բայց ցանկանում են վճարել ընտանիքի անդամի համար։ Այս հնարավորությունը նույնպես նախատեսել ենք»։

Եվ մեկ փոփոխություն․ եթե սոցփաթեթի շահառուներն իրենք են իրենց աշխատավարձից վճարում առողջության ապահովագրության հիմնադրամին, հաջորդ տարի իրավունք կստանան այս տարվա փոխանցած գումարի չափով կանխիկացնելու այն։