Արգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Հունվարի 14-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոճանապարհներին ձյան պատճառով արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Մասնավորապես՝ փրկարարների համակարգված գործողությունների շնորհիվ Արտաշավան–Սաղմոսավան ավտոճանապարհից վեց քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։
Շուռնուխ գյուղից դեպի «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում ձյան մեջ արգելափակված բեռնատար ավտոմեքենայի պատճառով ճանապարհը փակվել էր, ինչի հետևանքով խցանման մեջ էր հայտնվել շուրջ 400 ավտոմեքենա։ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 500 մետր քարշակելով դուրս են բերել բեռնատարն արգելափակումից։ Միաժամանակ Պարեկային ծառայության աշխատակիցների հետ իրականացվել են համատեղ աշխատանքներ, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մեկ այլ ահազանգի համաձայն՝ շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողացել շարունակել ճանապարհը դեպի Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայր՝ վատառողջ քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով։ Փրկարարները շտապօգնության անձնակազմին փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել են կանչի վայր, ապա քաղաքացուն անվտանգ կերպով տեղափոխել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է