ԱՄՆ-ն մտադիր է կալանավորել Վենեսուելայի հետ կապված տասնյակ լցանավերը․ Reuters
ԱՄՆ վարչակազմը դատական օրդերներ է պահանջել ևս մի քանի տասնյակ լցանավերի կալանավորման համար, որոնք առնչվում են վենեսուելական նավթի առևտրին։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ նրանց տվյալների՝ հիմնականում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող շրջանային դատարաններին ներկայացվել են քաղաքացիական բռնագանձման բազմաթիվ հայցեր։
Աղբյուրները հստակեցնում են, որ թեև հունվարի 9-ին ամերիկյան կողմը ժամանակավորապես դադարեցրել էր նավերի կալանավորումը, ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել գործողություններն այն նավերի դեմ, որոնցով նավթի փոխադրումը ինքը չի թույլատրում։
Հունվարի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը կշարունակի կալանել բոլոր այն լցանավերը, որոնք դուրս են գալիս Վենեսուելայից՝ առանց ԱՄՆ իշխանությունների թույլտվության։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն