Թրամփը կոչ է արել խստացնել միգրացիոն քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել երկրի իմիգրացիոն քաղաքականությունը։ Վերջին երկու ամսվա ընթացքում Նյու Յորքում տեղի ունեցած երկրորդ ահաբեկչական գործողությունը «վերահաստատում է Կոնգրեսի կողմից ամերիկյան ժողովրդին պաշտպանելու օրենսդրական բարեփոխումների հրատապ անհրաժեշտությունը»,-ասված է դեկտեմբերի 12-ին տարածված Թրամփի հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է DW-ն։
Նրա կարծիքով՝ «ԱՄՆ թույլ իմիգրացիոն համակարգը երկիր մուտք գործելու հնարավորություն է տալիս վտանգավոր, ոչ ադեկվատ շատ մարդկանց»: Թրամփը շեշտել է, որ ահաբեկչության մեջ կասկածվողը ընտանեկան միգրացիայի ծրագրի շրջանակներում է եկել ԱՄՆ: Ամերիկայի նախագահը կրկին պահանջել է ահաբեկիչներին մահապատժի ենթարկել:
Նյու Յորքում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվում է Բանգլադեշի 27-ամյա բնակիչ Աքաիդ Ուլլան, նա այժմ գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանության հսկողության ներքո: Նախնական տվյալներով՝ նա է դեկտեմբերի 11-ին գործի դրել պայթուցիկ սարքը Նյու Յորքի ավտոբուսի կայարանի մոտ։ Երեք մարդ վնասվածք է ստացել, կատարվածն էլ որակվել է որպես ահաբեկչական գործողություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է