Վաշինգտոնի Ազգային տաճարում հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ
Հունվարի 9-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Սպիտակ տան Հավատքի հարցերով գրասենյակի գլխավոր խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը, Հայաստնայայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև ԱՄՆ Աղոթքի ազգային նախաճաշի շարժման առաջամարտիկ, հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնը։
Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանն ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներկաներին հղված ուղերձը։
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ պատվո հյուպատոսներ և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպանն իր ելույթում շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, ընդգծել ՀՀ–ԱՄՆ հարաբերություններում քրիստոնեական արժեքների դերը, կարևորել ԱՄՆ-ի առաջնորդությունը կրոնական ազատությունների հարցում, շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի Ազգային տաճարին ընդունելության համար և նոր ձեռքբերումներ մաղթել ԱՄՆ-ին՝ 250-ամյակի կապակցությամբ։
Փոլա Ուայթ-Քեյնը իր ելույթում շնորհակալություն է հայտնել դեսպանին Սուրբ Ծննդյան ընդունելությունը կազմակերպելու համար, կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը հայ ժողովրդին և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր, պատմության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, պահպանել է իր հոգևոր ժառանգությունը և դարձել հավատքի վկայություն աշխարհի համար։ Ուայթ-Քեյնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների։
Հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնն իր խոսքում մասնավորապես ընդգծել է ՀՀ վարչապետի կողմից Հայաստանում Աղոթքի նախաճաշի կազմակերպման նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ այն վկայում է հավատքի, միասնության և առաջնորդության արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությունը։
Միջոցառման մասնակից հոգևոր առաջնորդները շնորհավորել են ներկաներին Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի առթիվ և հանդես են եկել աղոթքներով, իսկ մշակութային հատվածի շրջանակում հնչել են կատարումներ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի դասախոս, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, մենակատար Էդիտա Դոլունց-Քալայջյանի և օրգանահար Արմինե Խաչատրյանի մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև հայ նկարիչ Արմեն Քանքանյանի արվեստի գործերը։
Ընդունելության ավարտին Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ հնչել է «Հայր մեր» աղոթքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է