Ինչպես են վիճում միլիարդատերերը. միլիոն ֆունտ կամ ծնկով հարված աճուկին
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը British Airways-ի ղեկավարից պարտված գրազի համար 1 մլն ֆունտ է պահանջում: Mirror-ը հաղորդում է, որ Virgin Group-ի ղեկավարը British Airways-ի տնօրենին կոչ է արել կարգավորել վեճը եւ 1 մլն ֆունտ վճարել, քանի որ ըստ նրա, նա պարտվել է գրազը:
2012-ին Ուոլշն ասել էր, որ հինգ տարի հետո Virgin Atlantic-ը կդադարի գոյություն ունենալ: Սակայն Բրենսոնը հիշեցրել է, որ անցել է հինգ տարի եւ ընկերությունը դեռեւս գոյություն ունի: Գրազի պայմանն այն էր, որ պարտվող կողմը 1 միլիոն ֆունտ կվճարի հաղթողի ընկերությանը:
Այժմ Բրենսոնը պահանջում է իր շահումը: Սակայն Ուոլշը չի ընդունում պարտությունը, նշելով, որ Բրենսոնը «այլեւս չի տիրապետում կամ չի վերահսկում իր բիզնեսը»:
«Հինգ տարի առաջ այս օրը Ուոլշը ինձ շատ ցավալի գրազ առաջարկեց: Նա ասաց, որ հինգ տարի հետո Virgin Atlantic բրենդը կդադարի գոյություն ուեննալ: Ես չհամաձայնեցի: Նա ասաց, որ, պարտվողը պետք է «ծնկով աճուկին» հարված ստանա: Բայց ես չեմ ուզում դա անել, դրա համար ես նրան առաջարկում եմ 1 մլն ֆունտ նվիրաբերել Virgin Atlantic-ին»,-ասել Բրենսոնը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ