Ղրղզստանի նախկին նախագահի վրա Գերմանիայում ձվեր են նետել
Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւի վրա ձվեր են նետել Գերմանիայում ղրղզ հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան՝ նախկին նախագահի դուստրը մի քանի անգամ պայուսակով հարվածել է վիրավորողին, փոխանցում է «Սպուտնիկ Ղրղզստան» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անցյալ հանգստյան օրերին: Հայրենակիցների հանդիպումը, որը կազմակերպվել էր KyrgyzClub–Germany-ի կողմից, ի սկզբանե ծրագրին համահունչ չի ընթացել: Նրան դիմավորել են դժգոհություն արտահայտող պաստառներով: Ելույթի ժամանակ նրանք սկսել են ընդհատել Ակաեւին, որպեսզի վերջինս ղրղզերեն խոսի
«Մի՛ հրամայեք, դուք Ղրղզստանում չեք, այլ ժողովրդավարական Գերմանիայում»,- վրդովվել է նախկին նախագահը: Հանդիպման ավարտին անծանոթը հեռացող Ակաեւի թիկունքին հավկիթ է նետել՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ: Ակաեւի ավագ դուստր Բերմետը, որը մոր հետ ներկա էր հանդիպմանը, ի պատասխան հորը վիրավորողին՝ պայուսակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է