Սահակաշվիլին դատական հայց է ներկայացրել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալվել է հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ դատարան հայց է ներկայացրել:
Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ գլխավոր դատախազը նախաքննական նյութերը հրապարակելու իրավունք չուներ:
Նշվում է, որ Սաակաշվիլիի պաշտպանը պայքարելու է նրա վերջնական ազատման համար: Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը ձայնագրություն է հրապարակել, հավանաբար գործարար Սերգեյ Կուրչենկոյի և Սաակաշվիլիի հեռախոսազրույցը, որում վերջիններս համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերում:
Լուցենկոն հայտնել է, որ Սաակաշվիլիի կիևյան ակցիաները ֆինանսավորվում են Ուկրաինայի նախկին նախագահ Վկիտոր Յանուկովիչի շրջապատի՝ մասնավորապես գործարար Կուրչենկոյի կողմից և իշխանության տապալման նպատակ ունեն: Սաակաշվիլին այս մեղադրանքները կեղծ է որակել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է