Բաքվում սպասում են Embraer 190 ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի հետաքննության ավարտին
Բաքվում սպասում են «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի հետաքննության ավարտին և ակնկալում են փոխհատուցումների շուտափույթ վճարում։ Այս մասին Լենտա.ռու պարբերականին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու – Գրոզնի J2-8243 չվերթը, կործանվել է Ակտաուի (Ղազախստան) մոտակայքում։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ Գրոզնիին մոտենալիս ինքնաթիռը ենթարկվել է ռուսական «Պանցիր-Ս» ՀՕՊ համակարգի հարձակմանը։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ (62 ուղևոր, անձնակազմի 5 անդամ), որոնց թվում՝ Ադրբեջանի 42 քաղաքացի (37 ուղևոր, անձնակազմի 5 անդամ), Ռուսաստանի՝ 16, Ղազախստանի՝ 6, Ղրղզստանի՝ 3 քաղաքացի։ Զոհվել է 38 մարդ, ողջ է մնացել 29-ը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը