Շուրջ 10 հազար մարդ Կիեւի կենտրոնում «հրաժարականի երթ» է սկսել (Տեսանյութ)
Օդեսայի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ավելի քան հազար համախոհներ Կիեւի Շեւչենկո այգում «հրաժարականի երթ» են սկսել: Ինչպես հեռարձակում է NewsOne հեռուստաընկերությունը, կազմակերպված շարասյունով մարդիկ քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ վանկարկելով «Ուկրաինան ամեն ինչից վեր է», «Հեղափոխություն»:
Ավելի վաղ ցույցի կազմակերպիչ Իվան Սլոբոդնյակը հայտարարել է, որ իր հաշվարկներով ակցիային արդեն միացել է մոտ 10 հազար մարդ եւ թիվը գնալով մեծանում է: Նա նշել է, որ փորձեր է արվել ընդհատել միջոցառումը:
Հեռուստաընկերության թղթակիցը հավելել է, որ «հրաժարականի երթ»-ի մոտ ձեւավորվում է եւս մի շարասյուն: Ըստ նրա՝ այդ մարդիկ նույնպես իրենց համարում են «Նոր ուժերի շարժում» կուսակցության համախոհներ, սակայն «հրաժարականի երթ»-ի մասնակիցները նրանց հրահրիչներ են համարում:
Կիեւվի Ոստիկանության մամուլի քարտուղար Օկսանա Բլիշչիկը NewsOne-ի եթերում հայտնել է, որ Կիեւի կենտրոնական հատվածում կարգուկանոն կապահովեն շուրջ հազար ոստիկան ու զինծառայող:
Սաակաշվիլին ձերբակալվել էր ուրբաթ երեկոյան, նրան մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ՝ նախատեսված Ուկրաինայի Քրեական Օրենսգրքի 256 հոդվածի 2 մասով՝ «Հանցավոր խմբի մասնակցություն»: Մեղադրող կողմը մտադիր է խնդրել դատարանին Սաակաշվիլիի համար խափանման միջոց ընտրել տնային կալանքը՝ էլեկտրոնային թեւակապի կրումով:
Ներկա պահին դատախազները նախապատրաստում են համապատասխան փաստաթղթերը դատարանի համար, որը կորոշի Սաակաշվիլիի խափանման միջոց ընտրելու օրն ու ժամը: Դեկտեմբերի 8-ի գիշերը քաղաքական գործիչն անժամկետ հացադուլ է հայտարարել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից