Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. Վենս Ողբերգական դեպք Արգենտինայում Տրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել է Ժոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետ Մոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Բրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդուն Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերը Հայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ Քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ) Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանը
Քաղաքականություն

Վաղարշապատ նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող, 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.-ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թվականի օգոստոսի 8-ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:

Արդյունքում՝ 189.200.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով՝ 51.975.000 ՀՀ դրամով, օտարվել է վերը նշված անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:

Դրանից հետո, կրկին Ա. Մ.-ի հանձնարարությամբ և Դ. Գ.-ի իմացությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին վերջիններիս հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0․9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը, որից հետո համայնքի ղեկավարը, խախտելով օրենքի և Կառավարության համապատասխան որոշումների պահանջները, աճուրդի միջոցով վաճառքի ենթակա, 54․200․000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով, առանց ավագանու որոշման, շուրջ տասն անգամ պակաս գնով՝ 5.509.350 ՀՀ դրամով օտարել է նույն անձին:

Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված 0.9 հա և 0.1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով, համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերը նշված անձի անվամբ: Դրանից հետո նշված գույքը Դ. Գ.-ի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023 թվականի հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63.500.000 ՀՀ դրամով վաճառել է Դ. Գ.-ի ամուսնու մորը, ով այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:

Հետագայում նրա դիմումի հիման վրա՝  համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ,  նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):

Դ. Գ.-ի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: