Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Արշիլ Գորկու հեղինակած մի կտավ շուտով Հայաստանում կլինի. ԿԳՄՍ նախարար

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկի ձեռք բերման և Հայաստան տեղափոխման համար։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա նշմամբ՝ նախարարությունն իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ, և հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք նաև հայկական մշակութային ժառանգության կարևոր մասն են կազմում, փորձ է արվում վերադարձնել Հայաստան:

«Վերջերս Արշիլ Գորկու հեղինակած մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով Հայաստանում կլինի. այդ աշխատանքի ձեռքբերման ժամանակ էլ նկատել ենք եկեղեցու փայտյա դռան փեղկը։ Փորագրությունը, զարդանախշային համակարգը ցույց են տալիս, որ այն եզակի նմուշ է: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք հաստատում են փեղկի ստեղծման թվագրումը։ Մասնագետների փաստմամբ՝ փորագրությունների զարդանախշային համակարգը, տիպաբանությունը լիովին համահունչ են հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին։ Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Պետք է ասեմ, որ նաև մասնագետ է գործուղվել և տեղում համոզվել նմուշի բացառիկ նշանակության հարցում: Մինչև 1990-ական թվականները հայտնի էր միայն ութ նման կտորի մասին. փայտի փորագրության նմուշները բացառիկ են, և այս պարագայում խոսքն այդ ութ նմուշից մեկի մասին է, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում: Այն հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված դռան փեղկ է՝ բնորոշ Բագրատունյաց շրջանին»,- նշել է նախարարը և հավելել, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշմամբ՝ նման դեպքերում պետությունն առաջին հերթին առաջնորդվում է մասնագետների խորհրդատվություններով. «Երբ մասնագետները ասում են, որ նմուշը բացառիկ է, կատարվում են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Վերջերս Մատենադարանի համար ձեռք է բերվել երկու բացառիկ Աստվածաշունչ: Մշակութային արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր է. այս գործընթացն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»:

Վարչապետի խոսքով՝ պատմական արժեքների ձեռքբերման և թանգարանային պահոցների համալրման քաղաքականությունը լինելու է շարունակական

Հայկական փայտագործության ամենամեծ թվով նմուշները մեզ են հասել զարդանախշված եկեղեցական դռների տեսքով: Ձեռքբերվող փեղկը պատրաստված է ընկուզենու փայտից (չափեր՝ 190×57×12 սմ) և մասնակիորեն պահպանել է սպիտակ ֆոնի շերտի և կապույտ գունանյութի հետքեր։

Հայաստան տեղափոխելուց հետո արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ առկա են անհրաժեշտ մասնագիտական և նյութատեխնիկական հնարավորությունները՝ պատշաճ պահպանելու, ուսումնասիրելու և հանրությանը ներկայացնելու համար։