Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա սառցե շոու է ստեղծվել․ պրեմիերան՝ Ամանորին ընդառաջ
Երևանում դեկտեմբերի 20-ին և 21-ին տեղի կունենա Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծված նոր սառցե շոուն։ Հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա գունեղ շոուի:
Մանկուց մեզ ծանոթ հերոսներ ու նոր կերպարներ, բոլորի կողմից սիրված ամանորյա երաժշտություն, պարային համարներ, յուրօրինակ դեկորացիաներ և բեմական էֆեկտներ՝ այս ամենը ներառված է սառցե ներկայացման մեջ:
Ամանորյա տրամադրության անկրկնելի տեսարանը ստեղծվել է մի թիմի ջանքերով, որը շոուի մասնակից է դարձրել միայն հայաստանցի տաղանդավոր մարզիկ-գեղասահորդների և բարձրակարգ չմշկորդների:
«Որդուս՝ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հրաշալի հեքիաթը դառնում է մի լուսավոր ներկայացում, որ կջերմացնի բոլորի սրտերը: Հայ մանուկները և, ինչու ոչ, մեծերը հնարավորություն կունենան վայելելու հայկական ամանորյա գեղեցիկ հեքիաթը սառույցի վրա»,-նշում է Ալենի մայրը՝ նախագծի մեկենաս Նազելի Տերտերյանը։
Ներկայացման սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Էմիլ Կարատն է, պարուսույց-բեմադրիչը՝ Դմիտրի Լապշինը, զգեստների դիզայնը՝ Կարինե Դնոյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է