Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

«Հնչող պատկերներ». բացվել է Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի (1926–2009 թթ.) ծննդյան 100-ամյակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստի գործիչներ ու արվեստասերներ:

ԿԳՄՍ նախարարության անունից արվեստագետի 100-ամյակի առիթով շնորհավորել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ նշելով. «Գրիգոր Աղասյանի նկարները յուրօրինակ ջերմություն են փոխանցում հին երևանյան պատկերներով։ Նրա գործերով ճանաչում ենք հին Երևանն իր գողտրիկ անկյուններով ու ապրած ժամանակաշրջանով։ Այս անչափ հարազատ գործերն իրենց արձագանքն են գտնում յուրաքանչյուրի սրտում»։

Նշենք, որ ցուցադրության համադրողն է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբանը, որը նաև արվեստագետի թոռնուհին է։

«Նրա արվեստն այնպիսին է, ինչպիսին ինքն էր՝ բարի, ազնիվ և ներդաշնակ։ Ի թիվս բազմաթիվ այլ գործերի՝ առանձնակի տեղ ունեն 1930-ականների Երևանին նվիրված գործերը։ Այս առումով նրան կոչում են ոչ միայն գեղարվեստական արժեքներ ստեղծող արվեստագետ, այլև Երևանի վավերագիր. նրա գործերն այսօր ունեն պատմական, վավերագրական նշանակություն»,- ասել է նա ելույթի խոսքում։

Ցուցահանդեսում ընդգրկված են շուրջ 100 նմուշներ, որոնց մի մասը ներկայացվում է առաջին անգամ: Ցուցահանդեսը բացահայտում-ներկայացնում է հին Երևանի եզակի վավերագրող, գեղանկարիչ, գրաֆիկ, օֆորտի վարպետ, գիտական հոդվածների ու հետազոտությունների հեղինակ Գրիգոր Աղասյանի շուրջ վեց տասնամյակի ստեղծագործական ուղին: Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում ճամփորդելու Իտալիայի և Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի, Էստոնիայի և Վրաստանի քաղաքներով, Հայաստանի գողտրիկ գյուղերով ու ավաններով, երևանյան հին բակերով ու կոլորիտային շուկաներով, հրապարակներով ու փողոցներով, ինչպես նաև վիրտուալ իրականության միջոցով շրջելու նկարչի սիրելի արվեստանոցում:

Վիրտուալ իրականության (VR) գործիքների միջոցով այցելուն կարող է հայտնվել Գրիգոր Աղասյանի արվեստանոցում, որտեղ նկարիչը ստեղծագործել է շուրջ 40 տարի: Այստեղ են արվեստագետի նկարակալը, մագնիտոֆոնը, ներկապնակն ու վրձինները, արևոտ և ընդարձակ պատշգամբից բացվող քաղաքի համայնապատկերը։ Ինտերակտիվ գործիքներով այցելուն կարող է ինքնուրույն պտտել օֆորտի հաստոցի անիվը, ստեղծագործել նկարչի վրձիններով, միացնել մագնիտոֆոնը, թերթել սեղանին դրված ճեպանկարներն ու էտյուդները:

Չորս ենթատարածքներում ամփոփված ցուցադրությունն առանձին թեմատիկ-բովանդակային, հուզական-հոգեբանական շեշտադրումներով ներկայացնում է արվեստագետի ստեղծագործության հիմնական հետաքրքրությունները: Ցուցադրության առաջին սրահում նկարչի հարազատ Երևանն է՝ իր բնակիչներով ու ու տրամադրություններով: Ցուցադրության առանցքային մաս են կազմում «բրեյգելյան» և նկարադաշտի կուռ տրամաբանությամբ առանձնացող բազմաֆիգուր թեմատիկ կոմպոզիցիաները, որոնք ունեն ոչ միայն գեղարվեստական-էսթետիկական, այլև պատմական-վավերագրական նշանակություն:

Երկրորդ սրահը նվիրված է նկարչի կյանքում կարևոր դեր ունեցած ճամփորդություններին ու քաղաքային-ուրբանիստական, շրջագայությունների ընթացքում սուր դիտողականությամբ ստեղծված պատումներին, հատկապես առանձնանում են կավճամատիտի ու ջրաներկի տեխնիկաներով արված մոդեռնիստական գրաֆիկական թերթերը: Երրորդ և չորրորդ սրահները հաջորդաբար ներկայացնում են արվեստագետի միջավայրը ու հիշողությունը, հայկական քաղաքն ու գյուղը: