Ամուսնական դավաճանությունների կայքի գաղտնի ինտիմ լուսանկարները հասանելի են դարձել համացանցում
Կողմնակի կապեր որոնելու համար նախատեսված Ashley Madison կայքը հրապարակել է ռեսուրսի ինտիմ լուսանկարների 64 տոկոսը։ Այս մասին հայտնել են Kromtech Security ընկերության փորձագետները, հայտնում է RG–ն։
Ashley Madison կայքում հրապարակվում են փակ եւ հանրային հասանելիություն ունեցող լուսանկարներ։ Ուրիշի փակ լուսանկարները կարելի է բացել «բանալիով»։ Kromtech Security–ի մասնագետները հայտնաբերել են, որ այդ «բանալին» զրուցակցին փոխանցելիս հաշվի տերն ավտոմատ կերպով հասանելիություն է ստանում դրա փակ ֆայլերին։ Բացի այդ, գաղտնի նյութերը կարելի է նայել անգամ առանց գրանցվելու, նկարների URL–հասցեի հասանելիությամբ։
Առաջին անգամ կայքը կոտրել էին դեռեւս 2015 թվականին։ Նոր խոցելիությունները միայն հեշտացնում են խարդախների գործը։ Ավելի վաղ նրանց ձեռքում էին հայտնվել 37 մլն օգտատերերի տվյալներ, որոնց շանտաժի էին ենթարկում։ 2017-ի ամռանն ընկերությունը խոստացել էր տուժած հաճախորդներին 11 մլն դոլար փոխհատուցում վճարել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է