ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործի մեր սեփական երկիրը պաշտպանելու համար. հանրապետական կոնգրեսական
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին ներկայացրել է օրինագիծ՝ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու վերաբերյալ, ասվում է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Մասին ներկայացրեց HR 6508-ը՝ ՆԱՏՕ-ի մասին ակտը, որը նախատեսում է Միացյալ Նահանգների դուրսբերումը Հյուսիսատլանտյան դաշինքից (ՆԱՏՕ)», - ասվում է հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի մասունք է։ Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործենք մեր սեփական երկիրը պաշտպանելու համար, այլ ոչ թե սոցիալիստական երկրները։ ՆԱՏՕ-ն ստեղծվել է Խորհրդային Միությանը հակազդելու համար, որը փլուզվել է ավելի քան 30 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ մասնակցությունը հարկատուներին արժեցել է տրիլիոնավոր դոլարներ և շարունակում է վտանգել ԱՄՆ-ի ներգրավվածությունն արտաքին պատերազմներում։ Մեր Սահմանադրությունը չի թույլատրել մշտական արտաքին միջամտություններ, ինչի մասին մեր հիմնադիր հայրերը մեզ հստակորեն զգուշացրել են։ Ամերիկան չպետք է լինի աշխարհի անվտանգության վերմակը, հատկապես, երբ հարուստ երկրները հրաժարվում են վճարել իրենց սեփական պաշտպանության համար», - նշել է Մասին։
Առաջարկվող օրինագիծը պահանջում է, որ ԱՄՆ նախագահը պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին երկրի դաշինքից դուրս գալու մասին և կանխում է ամերիկացի հարկատուների միջոցների օգտագործումը ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեները ֆինանսավորելու համար։ Ավելին, փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները բավարար տնտեսական և ռազմական ներուժ ունեն սեփական պաշտպանությունն ապահովելու համար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս