Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կիբեռհանցագործություններ․ աճի պատճառներն ու վտանգները 

Տեխնոլոգիաների զարգացումը մշտապես փոխում է մեր կյանքը՝ բերելով իր հետ նոր հնարավորություններ և առավելություններ։ Սակայն երբեմն էլ դրա զարգացումը նպաստում է հանցագործությունների նոր ձևերի ի հայտ գալուն, երբ տրված հնարավորություններից օգտվում են չարամտորեն։ Սրա լավագույն օրինակը թերևս նոր ժամանակներին հատուկ կիբեռհանցագործություններն են։

Դրանից չեն խուսափում նույնիսկ քաղաքական գործիչները կամ հայտնի այլ մարդիկ։ Օրինակ՝ վերջին նման դեպքերից էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվամբ կեղծ օգտահաշվի բացումը։  Կամ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի անունով և նկարով WhatsApp հավելվածում բացվել էր կեղծ օգտահաշիվ, որից  նամակներ են ուղարկվել   տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։ 

Կիբեռհանցագործությունների աճի և դրանցից պաշտպանվելու վերաբերյալ Top-News.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Վերջին շրջանում կիբեռհանցագործությունների աճի պատճառը համընդհանուր է և միայն մեզ մոտ չի նկատվում։ Ըստ փորձագետի՝ այն դարձել է միջազգային կրիմինալի մաս, հանցագործ խմբավորումները այստեղ են ներդնում իրենց էներգիան և ֆինանսները։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է փաստել, որ բնակչությունն ավելի շատ է սկսել օգտվել թվային ծառայություններից, ինչն էլ պատճառ է դարձել, որ մեր երկիրը կիբերհանցագործների համար ավելի հրապուրիչ շուկա դառնա։

Հանցագործները տարբեր միջոցներով են փորձում հասնել իրենց նպատակներին։ Վերջին տարիներին ավելի տարածված են ֆիշինգային հարձակումները, երբ հանցագործները կեղծ հղումներ են ուղարկում՝ նպատակ ունենալով վերցնել օգտատիրոջ բանկային տվյալները՝ գաղտնաբառեր, հաշիվներ և այլն։

Նաև տարածված են զեղծարարության այնպիսի դեպքեր, երբ մարդկանց համոզում են գումար ներդնել տարբեր համակարգերի մեջ՝ հետագայում մեծ շահույթ ստանալու նպատակով․ մարդիկ ինքնակամ իրենց գումարները տալիս են հանցագործներին։

Կիբեռհանցագործությունները նաև անմասն չեն մնում քաղաքական գործընթացներից։ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նախընտրական փուլում ընդհանրապես թվային տիրույթում վտանգները շատանում են․ «մեզ մոտ առավել ևս դա արդեն երևում է, չնայած հեռու են դեռ ընտրությունները», - փաստում է Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ Մարտիրոսյանի՝ կա մի քանի շերտ․ առաջինը դա այլ պետությունների հաքերային ակտիվությունն է, երբ ընդհանուր հասարակական վիճակը հասկանալու նպատակով փորձում են տվյալներ ստանալ պետական կառույցներից, հասարակական կազմակերպություններից։ Հաքերային գրոհներին ուղղորդում է տեղեկատվականը, երբ դրսից ապատեղեկատվություն է նետվում դաշտ։ Նաև պայքար է գնում ներքաղաքական տիրույթում, հիմնականում ապատեղեկատվության տարածման միջոցով, ինչին նպաստում է նաև տեխնոլոգիաների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը։

Սամվել Մարտիրոսյանի հետ խոսեցինք նաև օրենսդրական դաշտում   կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների մասին։

Մարտիրոսյանի համար հուսադրող է կիբեռանվտանգությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որն այժմ Ազգային ժողովում է։ Ըստ Մարտիրոսյանի՝ լուրջ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում․ ստեղծվելու է ազգային կենտրոն և այլ ենթակառուցվածքներ։ Այնուամենայնիվ փորձագետը գտնում է, որ օրենսդրական փոփոխություններին պետք է նուրբ մոտենալ, զգուշորեն վերաբերվել, անել այնպես, որ կեղծիքի դեմ պայքարելու համար նախատեսված գործիքը չդառնա քաղաքական ճնշման գործիք։

Կիբեռհանցագործություններից քաղաքացիներին պաշտպանելու համար նաև համագործակցում են պետական մարմինների հետ, հատկապես երբ խոսքը գնում է ազգային անվտանգության հարցերին կամ մարդկանց դեմ զանգվածային հարձակումներին։ Ստեղծվել է երեխաների թվային անվտանգության պաշտպանության հարթակ, որտեղ համագործակցում են նաև կիբեռոստիկանության աշխատակիցների հետ։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության Համացանցում ապօրինի բովանդակության եւ էլեկտրոնային ապացույցների հավաքման բաժնի պետ Արսեն Էլոյանը թվային տեխնոլոգիաների և համացանցի օգտագործումը  համեմատում է մեքենա վարելու հետ․ ինչպես մեքենա վարելիս պետք է հստակ իմանալ տրանսպորտային կանոնները և նշանները, այնպես էլ համացանցից օգտվելիս պետք է պահպանել անվտանգային կանոնները՝ կիբեռհանցագործների հերթական զոհը չդառնալու համար։

Կիբեռոստիկանության աշխատակից Արսեն Էլոյանի պարզաբանմամբ՝ կիբեռհանցագործություններ են համարվում այն արարքները, որոնք վերաբերում են համակարգչային համակարգի և համակարգչային տվյալների անվտանգությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով արված խարդախությունները։

Այն, որ նմանատիպ հանցագործությունները իսկապես վերջին տարիներին ավելանում են, փաստեց նաև Էլոյանը։ Ըստ նրա՝ վերջին հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի 10–15 տոկոսով նախորդ տարվա համեմատ կիբեռհանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը աճել է։

Էլոյանը այսպիսի աճը պայմանավորում է այն հանգամանքով, որ 2020 թ․ ընթացքում կորոնավիրուսի տարածման ընթացքում մի շարք սահմանափակումներով պայմանավորված մարդիկ սկսեցին ավելի շատ օգտվել օնլայն կամ թվային միջոցներից և ծառայություններից։ Փաստորեն կիբեռհանցագործությունների աճի համար որպես տրիգեր է հանդիսացել կորոնավիրուսը և այդ շրջանի սահմանափակումները։

Էլոյանից ճշտեցինք նաև, թե որոնք են առավել տարածված կիբեռհանցագործությունները։ Նրա դիտարկմամբ՝ բավականին հաճախացել են էլեկտրոնային դրամապանակներին և սոցիալական հարթակներում ու հավելվածներում գրանցված հաշիվներին ապօրինի տիրանալու դեպքերը։ Նաև շատացել են էլեկտրոնային խարդախությունները (դրանք իրականացվում են տարբեր եղանակներով)․ ֆիշինգային հարձակումների արդյունքում քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակությունները։ «Շատ են նաև ներդրումային խարդախությունները, երբ քաղաքացիներին համոզում են ներդրում կատարել ինչ-որ հարթակում՝ պայմանով, որ կունենան մեծ եկամուտներ։ Սակայն արդյունքը լինում է այն, որ քաղաքացիները դառնում են խարդախության զոհ և կորցնում են ներդրված գումարները»,-ընդգծում է Էլոյանը։

Հանցագործությունների կանխարգելման նպատակով «մենք մշտապես իրականացնում ենք իրազեկման ակցիաներ՝ հեռուստատեսային ալիքներով, սոցիալական հարթակներում, տարբեր տեսանյութերի միջոցով փորձում ենք ներկայացնել այն հանցագործության տեսակները, որոնք այդ ժամանակվա համար արդի են, այսինքն՝ իրենցից սպառնալիք են ներկայացնում», -ընդգծեց Էլոյանը։

Հայաստանը նաև հանդիսանում է կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի անդամ, ինչը նշանակում է, որ մեր երկիրը պարտավորություններ ունի հարմարեցնելու իր ներքին օրենսդրական դաշտը կոնվենցիայի նորմերին։ Էլոյանի գնահատմամբ՝ քրեական օրենսգրքով նախատեսված համակարգչային հանցագործությունների հոդվածները մաքսիմալ համապատասխանեցված են այդ պարտավորություններին։

Top-News.am