Իսպանիայում հայտնաբերվել է Եվրոպայի հնագույն երաժշտական գործիքը
Հնագետները հայտնաբերել են, որ Իսպանիայի Կատալոնիայի նեոլիթյան բնակավայրերում և հանքերում հայտնաբերված խեցիները, հնարավոր է, Եվրոպայի ամենահին փողային գործիքներից են եղել: Հետազոտության արդյունքները հրապարակվել է Antiquity հանդեսում:
Հետազոտողների կարծիքով, մոտավորապես վեց հազար տարեկան տասներկու Charonia lampas խեցիները պարզապես չեն հայտնաբերվել կեցավայրերում. դրանք, հավանաբար, օգտագործվել են «խեցեքարային շեփորներ» պատրաստելու համար:
Ակուստիկ փորձերի ժամանակ ութ համեմատաբար անվնաս խեցիներ հզոր, կայուն հնչյուն են արձակել՝ տեմբրով հիշեցնելով ֆրանսիական եղջերափողը:
Հետազոտող և երաժիշտ Միքել Լոպես Գարսիան, որն աշխատանքի հեղինակների մեկն է, նշում է, որ շնչառության տարբեր հնարքների և խեցիի ներսում ձեռքի դիրքի փոփոխության դեպքում տոնը կարող է փոփոխվել, ինչը նշանակում է, որ խեցիները կարող էին օգտագործվել ոչ միայն ազդանշանների, այլև երաժշտական արտահայտման համար:
Այսպիսով, այդ «խեցի շեփորները» շատ հին ձայնային տեխնոլոգիա են իրենցից ներկայացնում՝ չի բացառվում նաև՝ մարդկության պատմության մեջ առաջին տեխնոլոգիաներից մեկը։ Գիտնականները կարծում են, որ նեոլիթյան դարաշրջանի մարդիկ, հնարավոր է, դրանք օգտագործել են ինչպես առօրյա, այնպես էլ աշխատանքային նպատակներով (ազդանշաններ ուղարկել հանքերում, դաշտերում և բնակավայրերի միջև), ինչպես նաև գեղագիտական կամ ծիսական նպատակներով՝ երաժշտության, երգերի և խմբային արարողությունների համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է