Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին կոչ ենք անում ԵԽ պատգամավորներին այցելել Բաքու․հայտարարություն

Արցախ Միությունը Եվրոպական Խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին, ամենալայնածավալ զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է գործընկեր կազմակերպությունների՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի», «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի, «Հայկական իրավական ճակատի» և մի խումբ անհատ իրավապաշտպանների հետ միասին:

Գերեվարված հայերից յոթն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների՝ ստանալով 15-20 տարվա ազատազրկման պատիժ: Մյուս տասնվեցը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև:

Արցախ Միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի պատգամավորներին մեկնել Բաքու և ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու և Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ցուցադրական դատավարություններ և համակարգային չարաշահումներ

Պատանդների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումները քաղաքական բեմադրության վերածված գործընթացները են և կազմում են ավելի լայն ռազմավարության մի մասը, որը կիրառվում է մեղքը զոհերի վրա բարդելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված հանցագործությունները կոծկելու նպատակով:

Մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Ֆրիդոմ Հաուսը և ԱՄՆ Պետդեպարտամենտը, փաստաթղթավորել են Ադրբեջանի անկախ և անաչառ դատական համակարգի բացակայությունը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ առկա են  «հավաստի տվյալներ առ այն, որ դատավորներն ու դատախազները հրահանգներ են ստացել նախագահի վարչակազմից և Արդարադատության նախարարությունից, մասնավորապես՝ քաղաքականապես զգայուն գործերով», և նշել են, որ շատ հաճախ անհնար է իրականացնել պատշաճ դատավարություն՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ առկա է «մտահոգիչ օրինաչափություն»՝ իշխանության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող վրեժխնդիր քրեական հետապնդումների և կամայական կալանքների վերաբերյալ:

Քաղաքական հետապնդում և պատմական զուգահեռներ

23 հայ բանտարկյալների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով շարունակվող հետապնդումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ իրականացվող ևս մեկ ակտ է։ Այս ռազմավարությունը արտացոլում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանական «գլխատման ծրագիրը», որը ժողովրդի ղեկավարությանը վերացնելու և վախ սերմանելու փորձ էր։

Ադրբեջանի ուղերձը 150,000 բռնի տեղահանված հայերին հստակ է՝ մի՛ վերադարձեք. Հայրենիք վերադառնալու ցանկացած փորձ կհանդիպի հետագա հալածանքների։

Պետական պատանդների իրավական կարգավիճակը

Միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր 23 գերիները համապատասխանում են պետական պատանդ ճանաչվելու սահմանմանը: Պատանդ վերցնելու միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածը հանցագործությունը սահմանում է որպես անձի առևանգում կամ կալանավորում և վնաս հասցնելու սպառնալիք՝ երրորդ կողմին, այդ թվում՝ համայնքին, գործողությունների կամ գործողություններից ձեռնպահ մնալու հարկադրելու նպատակով՝  սահմանելով այն որպես ազատ արձակման նախապայման:

Հակահայկական խտրականության օրինաչափություն

Այս շինծու դատավարությունները վառ օրինակ են Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրականության երկարատև ու համակարգային քաղաքականության, որը մանրակրկիտ կերպով փաստաթղթավորված է ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների ու հատուկ ընթացակարգերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի, Եվրոպայի Խորհրդի և մարդու իրավունքների առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից։

Զեկույցի  հիմնական եզրակացությունները

Արցախ Միության ու գործընկերների նոր զեկույցում մանրամասն նկարագրված է հետևյալը՝

Բոլոր 23 պատանդների անհատական կարգավիճակը՝ ներառյալ դատավարական պատմությունը, մեղադրանքները և ադրբեջանական դատարաններում ընթացող շինծու դատավարությունների պայմանները։

Միջազգային մարդասիրական և մարդու իրավունքի փաստաթղթավորված խախտումները, այդ թվում՝ ռազմագերու կարգավիճակի մերժում, պատշաճ դատավարության բացակայություն, տասնամյակներ շարունակվող քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ հավաստի տվյալներ:

Վերահսկողության մեխանիզմների վատթարացում, հատկապես՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի 2025 թվականին Ադրբեջանից վտարվելուց հետո։

Միջազգային հանրության արձագանքները, այդ թվում՝ ԵՄ հաստատությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիներին անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հնչած բազմաթիվ պահանջներն ու կոչերը:

Առաջարկություններ, որոնք անհապաղ կերպով պետք է ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից:

Արցախ Միությունը և գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական  ու անհապաղ կերպով գործել:

Ի թիվս այլ գործողությունների՝ Եվրախորհրդարանի պատգամավորների ներկայությունը Բաքվում շատ կարևոր է հաշվետվողականության ապահովման, հայ գերիների իրավունքների պաշտպանության և հետագա իրավախախտումների կանխարգելման համար։